Երկրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Ո՞ր թիվն է թաքնված դեմքի ետևում։
Captionless Image
2. Օգտագործելով հինգ հատ 3 թվանշան և թվաբանական գործողությունների նշաններ՝ գրեք թվային արտահայտություն, որի արժեքը լինի 2
3. Գրքի համար վճարել են 1000 դրամ և էլի գրքի գնի կեսը: Քանի՞ դրամ է գրքի գինը:
4. Գյուղացին վարունգ բերեց շուկա: Երբ փորձում էր դասավորել տասնյակներով, երկու վարունգ պակասում էր, որպեսզի ստանար ամբողջ թվով տասնյակներ: Երբ փորձում էր դասավորել դյուժիններով (1 դյուժինը 12 հատ է), 8 վարունգ մնում էր: Գյուղացին քանի՞ վարունգ էր շուկա բերել, եթե գիտեր, որ 300-ից շատ է, բայց 400-ից` քիչ:
5. Եթե մտապահած թիվը 12 անգամ փոքրացնենք, ստացվածից հանենք 10, արդյունքը 9 անգամ մեծացնենք, 1098 կստացվի: Ո՞րն է մտապահած թիվը:
6. 34000 դրամով զբոսաշրջիկների համար 300 և 400 դրամ արժողությամբ 100 տոմս են գնել: Ամեն տեսակից քանի՞ տոմս են գնել:
7. 2020 թվին աջից կցագրեցին երկնիշ թիվ և ստացված վեցանիշ թիվը 47-ի բաժանվեց առանց մնացորդի: Գտե՛ք այդ երկնիշ թիվը:
8. Տղան 7 տարեկան է, իսկ հայրը` 37: Քանի՞ տարի հետո հոր տարիքը երեք անգամ մեծ կլինի որդու տարիքից:
9. Ուղղանկյան մեծ երկար կողմերը բաժանել են երեք հավասար մասերի և ստացված կետերը միացրել են, ինչպես ցույց է տրված նկարում: Ուղղանկյունը բաժանվել է երկու եռանկյունների և երկու քառանկյունների: Գտեք այդ քառանկյուններից մեկի մակերեսը, եթե ուղղանկյան մակերեսը 60 է:
Captionless Image
10. Գնացքը 420 կմ ճանապարհ անցավ: Սկզբում ժամում 35 կմ էր ընթանում։ Անցնելով ճանապարհի 1/3-ը՝ արագությունը պակասեցնում է  7կմ/ժ-ով: Գնացքը ամբողջ ճանապարհը քանի՞ ժամում անցավ:
Խնդիրները ընտրեց Զարինե Փանյանը::
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy