LOFT Fundraising headquarters | Կամավորների հավաքագրում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️
Այս պահից սկսած #LOFT-ը փոխում է իր գործունեության պրոֆիլը՝ ամբողջովին վերածվելով դրամահավաքի եւ տեղեկատվական շտաբի [Fundraising headquarters]: Հայրենի՛քն է վտանգված, հարցը համազգային է, ուրեմն ոչինչ այլեւս կարեւոր չէ։ Այսուհետ մեր ամբողջ ռեսուրսն ուղղվելու է բացառապես բանակի եւ թիկունքի հզորացմանը, ֆինանսական ներդրումների ներգրավմանը եւ տեղեկատվական պատերազմի աջակցմանը։ Հիշե՛ք, որ դրամական օգնությունն այսօր ԿԵՆՍԱԿԱՆ կարեւորություն ունի։ 💰

Այսպիսով, LOFT-ն իր ամբողջ եկամուտը կուղղի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ին։ Բացի այդ, մեր թիմը՝ մեկ մարդու նման, կվերափոխվի թիկունքում կռվող զինվորի՝ կատարելով լայնածավալ գործողություններ՝ ուղղված դրամահավաքի #PR-ին եւ տեղեկատվական դաշտը հզորացնելուն։ Այս գործընթացում մեզ անհրաժեշտ կլինի կամավորների անմնացորդ աջակցությունը.

▪ Գրաֆիկ դիզայներներ
▪ Բովանդակություն ստեղծողներ [content writers]
▪ Թարգմանիչներ
▪ SMM մասնագետներ
▪ Performance Marketing-ի մասնագետներ

Կամավորների հավաքագրման հեռախոսահամար | +374 41 408860

📢 Հիշեցնենք, որ մեր դռները 24 ժամ բաց են՝ բոլոր այն նախաձեռնությունների, անհատների ու խմբերի համար, որոնք ունեն մեր ինֆրաստրուկտուրայի, տարածքների կամ ռեսուրսների կարիքը։

#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ մեր գործողություններով 💪
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն-ազգանուն *
Հեռախոսահամար *
Էլ. հասցե *
Տարիք *
Ֆեյսբուքյան պրոֆիլի հղում *
Մասնագիտություն *
Նշե՛ք մեկ աշխատավայր, որտեղ կիրառել եք Ձեր մասնագիտությունը։ *
Նշե՛ք, թե այս պահին ինչ գրաֆիկով կարող եք կատարել կամավորական աշխատանքը։ *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy