Երկրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Սեբաստացիները  տնկեցին  12 տնկի: Բոլոր տնկիները, բացի 5-ից, ծիրանենի  էին։  Բացի երկուսից, մնացած բոլոր ծիրանենիների վրա աճեց ծիրան։  Պտուղ տված բոլոր ծիրանենիների պտուղները, բացի մեկից, քաղցր  էին։ Ծառերից քանիսի՞ վրա էր քաղցր ծիրան աճել։
2. Վանդակներում թվերը գրված են այնպես, որ բոլոր տողերում, սյունակներում և անկյունագծերում  գրված թվերի գումարները նույնն են։ Վերականգնեք  բացակայող թվերը։
Captionless Image
3. Կատրինը  տատիկի և պապիկի զամբյուղում տեղավորեց քաղցրավենիք՝ կոնֆետներ, կեքսեր և գաթաներ։ Կոնֆետներն ու կեքսերը միասին 7 կտոր էին, գաթաներն ու կեքսերը միասին՝ 9, իսկ կոնֆետներն ու գաթաները՝ 6: Կատրինը քանի՞ կտոր գաթա դրեց։
4. Երկու կատու միասին երկու րոպեում բռնում են 3 մկնիկ։  6 րոպեում 18 մկնիկ բռնելու համար քանի՞ կատու պետք կլինի
5. Խաղողով լի արկղը կշռում է 35 կգ։ Արկղում եղած խաղողի կեսը ճզմեցին՝ գինի ստանալու համար: Դրանից  հետո արկղը կշռեցին և տեսան, որ քաշը 21 կգ է։ Որքա՞ն է դատարկ արկղի զանգվածը։
6. Երկաթե խողովակը երկու մասի բաժանելու համար պետք է վճարել 500 դրամ։ Քանի՞ դրամ պետք է վճարել աշխատանքի դիմաց, եթե խողովակը անհրաժեշտ է բաժանել  12 մասի։
7. Գտեք բոլոր այն բնական թվերը, որոնք 6 անգամ մեծ են իրենց վերջին թվանշանից։
8. Ի՞նչ թվանշանով է վերջանում 30 թվերի շարքի հետևյալ արտադրյալը․ 2111 • 2113 • 2115 • ... • 2167 • 2169:
9. Պայուսակում կա 40 մատիտ։ Դրանցից 8-ը կարմիր է, 7-ը՝ դեղին, 25-ը՝ կապույտ։ Փակ աչքերով ամենաշատը քանի՞ մատիտ կարելի է վերցնել պայուսակից, որպեսզի պայուսակի մեջ մնա միևնույն գույնի  առնվազն 4 մատիտ։
10. Գրեք 20-ի բաժանվող ամենափոքր բնական թիվը, որի գրության համար օգտագործում են բոլոր տասը թվանշանները:
Խնդիրներն ընտրեց Հասմիկ Իսրայելյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy