Գրանցում՝ Ազգային պարերի պարուսուցում Գորիսում ՝ փակ խմբերում մասնակցության համար։
Հուլիսի 26-ին, ժամը 17:00-ին Գորիսում ՝ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում լինելու է պարային բացօթյա մեծ միջոցառում, որի նախապատրաստական փուլում հուլիսի 25-ին և 26-ին կգործեն փակ պարուսուցման խմբեր ըստ տարիքի, որտեղ, կսովորեք 5 և ավել պարեր, կծանոթանաք պարի պատմությանը և նշանակությանը։
Այն մասնակիցները, ովքեր կցուցաբերեն պարային բարձր որակ և պատրաստվածություն , ինչպես նաև պատասխանատվություն, հետագայում կարող են ներգրավվել խմբի այլ նախաձեռնություններում և կպատրաստվեն հուլիսի 26-ի մեծ բացօթյա միջոցառմանը։
Փակ խմբերի նպատակը՝
• Սովորել ազգային պարեր «Հայկանչ» ավանդական պարի խմբի հետ։
• Նպաստել պարային համախմբվածությանը,
• Եվ վերջում՝ բացօթյա միջոցառման ժամանակ օգնել պարել միասին և համախմբված։
Եթե ցանկանում եք մասնակցել փակ խմբերի դասընթացին՝ խնդրում ենք լրացնել այս ձևանմուշը։
Վայրը՝ Գորիս
Դասընթացի ժամի և հասցեի վերաբերյալ մանրամասներն կտեղեկացնենք գրանցումից հետո Ձեզ հետ կապ կհաստատելով։
Նշում՝ այս գրանցումը նախատեսված է միայն փակ խմբերի համար։ Բաց միջոցառումը հասանելի կլինի բոլորին՝ առանց գրանցման։