Մի խումբ հայ գիտնականների, գիտաշխատողների եւ գիտական ոլորտի աշխատողների հայտարարությունը
Մենք՝ արտերկրում և Հայաստանում բնակվող ներքոստորագրյալ հայ գիտնականներս, գիտաշխատողներս եւ գիտական ոլորտում աշխատողներս, մտահոգ ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ ու պահանջում ենք Փաշինյանի և նրանց կառավարության հրաժարականը։

Մեզնից ոմանք 2018-ին աջակցել են հեղափոխությանը և հանդես եկել հայտարարությամբ, սակայն իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել Հայաստանում գիտության վիճակը բարելավելու և արտերկրի հայ գիտնականների հետ համագործակցությունն ամրապնդելու համար, այլև վարկաբեկել է գիտնականներին և,  ինչպես գիտության, այնպես էլ այլ ոլորտներում, հաշվի չի նստել մասնագիտական մոտեցումների հետ և ցուցաբերել է խիստ ոչ կոմպետենտ վարքագիծ։

Արդյունքում երկուսուկես տարի անց, ի թիվս այլ ձախողումների, ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի հայտարարությունը, որով կորցնում ենք Արցախի մեծ մասը։ Այդ հայտարարության հետ կապված բազմաթիվ անորոշություններ կան (Արցախի կարգավիճակ, ռազմագերիների վերադարձ, սահմանների ճշգրտում և այլն), սակայն դրանց պարզաբանմանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի մասնակցում։ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է ոչ միայն պատերազմի սանձազերծման և դրա աղետալի հետևանքների համար, այլև ընդհանրապես ունակ չէ կառավարել պետությունը։

Երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բազմաթիվ սխալներ են թույլ տվել, բայց Արցախի մեծ մասի կորուստն այն սահմանագիծն է, որն անցնելուց հետո Փաշինյանի և նրա թիմի՝ պետության ղեկին մնալը ոչ միայն հիմնավորված չէ, այլև նրանց մնալու յուրաքանչյուր օրը նորանոր աղետալի հետևանքների պատճառ է դառնում։

Մենք պատրաստ ենք մեր գիտելիքներով ու հմտություններով հնարավորինս մասնակցել Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն և նպաստել մեր պետության հզորացմանը, սակայն դա անհնար է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը։ Այսպիսով, պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անհապաղ հրաժարականը, որից հետո պատրաստակամ ենք մեր գիտելիքները և փորձը ներդնել հայրենիքի զարգացման գործում։


Բյուրակն Իշխանյան, նյարդալեզվաբան, պոստդոկ, Օրհուսի համալսարան, Դանիա
Հրաչյա Իշխանյան, Ֆիզիկոս, Ասպիրանտ, King's College London, Միացյալ Թագավորություն
Էրիկ Առաքելյան, Machine Learning Researcher, MSc, UCL,  Միացյալ Թագավորություն
Ալբերտ Գևորգյան, Մաթեմատիկոս (pure mathematics), Ասպիրանտ, Լոնդոնի կայսերական քոլեջ (Imperial College London), Միացյալ Թագավորություն
Հռիփսիմե Մկրտչյան, Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Հայաստան
Սերգեյ Աբրահամյան , Ֆիզիկոս, Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ), Հայաստան
Գայանե Կարապետյան, Ֆիզիկա, Université Paris Saclay
Հայկ Սարիբեկյան, Համակարգչային գիտություն (տեսական), Ասպիրանտ, Քեմբրիջի համալսարան
Ռոբերտ Հակոբյան, քիմիկոս, ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ
Տիգրան Քոթանջյան, Գիտաշխատող (Researcher), Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեվանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ
Արփենիկ Հախվերդյան, Մաթեմատիկոս, Թոշակառու, Դանիա
Պայծառ Մանթաշյան, Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
Նարեկ Դշխունյան, Բիոինֆորմատիկա, Researcher, MEng 10x Genomics, USA
Հարություն Արզումանյան, Տնտեսագիտության թեկնածու, Ասիստենտ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Հայկ Սարգսյան, տնտեսագետ տնտեսագիտության դոկտոր, Universitat Pompeu Fabra, Spain
Դավիթ Հայրապետյան, Հոգեբան, Հոգեբանական գիթությունների թեկնածու, դոցենտ Երևանի պետական համալսարան
Մարինե Սամսոնյան, Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեվանի ֆիզիկայի ինստիտուտ) , Հայաստան
Էդգար Ղազարյան Տնտեսագետ, Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Սաթենիկ Ղազարյան, Աստղաֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու/ Docteur d'Astrophysique de l'Observatoir de Paris/Meudon ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
Մհեր Աղասյան, Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու OMD
Ելենա Նիկողոսյան, աստղաֆիզիկոս, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ Վ. Հանբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Հայկ Հարությունյան, Աստղաֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարան, Հայաստան
Աշոտ Հակոբյան, Աստղագետ, Ֆմգթ Բյուրականի աստղադիտարան
Ներսես Գևորգյան, Ֆիզիկոս, Ավագ գիտաշխատող, Հայաստանի Ալիխանյանի անվան ԱԳԼ ( ԵրՖԻ )
Աբրահամ Մահտեսյան, աստղաֆիզիկոս, Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարան
Ղազարոս Մահտեսյան Աբրահամի, ֆիզիկոս, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Աբրահամ Մահտեսյան, աստղաֆիզիկոս, Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարան, ԳԱԱ, Հայաստան
Կամո Գիգոյան, Աստղաֆիզիկոս, Ֆիզ. Մաթ. Գիտ. Թեկնածու Բյուրականի Աստղադիտարան , ՀՀ ԳԱԱ
Արուս Հարությունյան, Ֆիզիկոս Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարան, Երևանի պետական համալսարան, Հայաստան
Գոհար Նիկողոսյան, Լեզվաբան Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Սլավիկ Հարությունյան, Կենսաքիմիկոս-էկոլոգ, Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Երկրագործության գիտական կենտրոն ՓԲԸ
Աննա Գրիգորյան, Ֆիզիկա, գիտաշխատող, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, Հայաստան
Արեգ Դանագուր, Ֆիզիկոս, PhD, MIT
Հայկ Մալխասյան, Vascular surgeon, PhD,  Yerevan State Medical Univercity after M.Heratsi
Տաթևիկ Խաչատրյան, ռադիոֆիզիկ, ինժիներ, Ինսոլ
Արեգ Միքայելյան, աստղաֆիզիկոս, ֆիզ-մաթ գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարան
Ռուբիկ Պողոսյան / R. Poghossian, Ֆիզիկոս, ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, Ալխանյանի անվան ԱԳԼ (ԵրՖԻ), առաջատար գիտաշխատող
Լեւոն Հայրապետյան, ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ԱՄՆ - NC university.
Գարիկ Մկրտչյան, Լեզվաբան Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ,  ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ 2017 թվականից ապրում և աշխատում եմ ՉԺՀ-ում (Չինաստան)
Գագիկ Տեր-Ղազարյան, Ֆիզիկոս և Աստղաֆիզիկոս, Ֆիզ․ մաթ․ գիտ․ դոկտոր, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան
Արտաշես Անդրանիկի Կարապետյան, Կենսաֆիզիկոս Տեխնիկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան




Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք Ձեր տվյալները լրացնել։
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն-ազգանուն
Մասնագիտություն
Գիտական կոչում
Գիտական հաստատություն (affiliation, նշեք նաև պետությունը)
Էլ. հասցե (չի հրապարակվելու)
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy