Աշխատանք արցախահայերին - գործատուի հայտաձև
Համախմբման կոչ ՀՀ ողջ տարածքում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատանքով ապահովել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ 
 
Եթե Դուք գործում եք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում և նպատակ ունեք աշխատանքով ապահովել արցախահայերին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման»  ծրագրի շրջանակում առաջարկում է կազմակերպել նրանց վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթացներ։ 

Մենք պատրաստ ենք Ձեզ հետ միասին մշակել Ձեր կարիքներին համապատասխան կրթական ծրագրեր և փորձառու մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել արցախահայ երիտասարդներին։ 

Նախաձեռնությանը միանալու ցանկության դեպքում խնդրում ենք լրացնել ստորև հայտաձևը և մենք անմիջապես կապ կհաստատենք Ձեզ հետ։

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում կայուն կենսագործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ապահովել նաև աշխատանքով։ Եկեք միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների վերականգնման ու Մայր հայրենիքում արժանապատիվ ապրելու և աշխատելու հնարավորության։ 

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011219797 հեռախոսահամարով։


Կազմակերպության անվանում *
Կազմակերպության գործունեության ոլորտը *
Կազմակերպության գործունեության վայր/եր/ը *
Required
Արցախահայերին առաջարկվող հնարավոր աշխատատեղերի մասին նախնական ամփոփ տեղեկատվություն (եթե առկա է) 
Կազմակերպության կոնտակտային անձի անուն ազգանուն *
Հեռախոսահամար  *
Էլ․ հասցե *
Հավելյալ տեղեկություն
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy