Առաջին մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Untitled Title
Էլեկտրոնային հասցե *
1. Քանի՞ ճամբարական կա նկարում։
Captionless Image
2. Արմենը գրպանում ունի 50 դրամանոցներ և 100 դրամանոցներ: Երթուղային ավտոբուսին պետք է վճարի 100 դրամ: Գրպանից, առանց նայելու, ամենաքիչը քանի՞ հատ մետաղադրամ հանի, որ երթևեկության վճարը  կարողանա վճարել:
3. Ղափամայի ծեսի համար կրթահամալիրի դպրոց-պարտեզների համար գնեցին դդումներ։ Արևելյան դպրոցի խոհարարը վերցրեց գնված դդումների կեսը։ Մնացած դդումների կեսը վերցրեց Արևմտյան դպրոցի խոհարարը։ Մնացած դդումները հավասարապես իրար մեջ բաժանեցին Հարավային և Հյուսիսային դպրոցների խոհարարները, և Հարավային դպրոցի խոհարարին հասավ 10 դդում։ Սկզբում քանի՞ դդում կար արկղում:
Captionless Image
4. Ճամբարականները վաղ առավոտյան մեկնեցին Արատես: Ճանապարհին 20 րոպե կանգ առան նախաճաշելու, հետո 35 րոպե ձնագնդի խաղացին: Ճամփորդությունը տևեց 4 ժամ 55 րոպե: Որքա՞ն ժամանակ նրանք անցկացրեցին երթուղային տրանսպորտի մեջ:
Captionless Image
5. Սահնակով սահելու համար Ջրվեժի արգելոց մեկնեցին չորս ընկեր՝ Տիգրանը, Մարկը, Դավիթը, Արենը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է սահեր ընկերներից յուրաքանչյուրի հետ մեկ անգամ: Քանի՞ անգամ պետք է սահնակը քաշեին բլուրն ի վեր:
Captionless Image
6. Դպրոցի մարզական ակումբում  կան հեծանիվներ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը՝ եռանիվ։ Արեգը հաշվեց, որ դրանք միասին ունեն 25 անիվ։ Առավելագույնը քանի՞ երկանիվ հեծանիվ կարող է լինել մարզական ակումբում։
Captionless Image
7. Պապիկն ուներ մի քանի գիրք։ Նա իր թոռնիկին նվիրեց 3 գիրք։ Պապիկի մոտ գիրք չմնաց։ Քանի՞ գիրք ունեցավ թոռնիկը, եթե մինչ նվեր ստանալը նրա մոտ կար 2 գիրք ավելի, քան պապիկի մոտ։
Captionless Image
8. Լողի ստուգատեսին ճամբարականները կատարեցին 6 առաջադրանք: Որքա՞ն  կտևի պարապմունքը, եթե մեկ առաջադրանքի համար տրվում է 1 րոպե 40 վայրկյան, և առաջադրանքից հետո հանգստանալու համար տրվում է 1 րոպե:
Captionless Image
9. 25 ճամբարական բակում պետք է սահնակով սահեն: Բակում կան 4 տեղանոց սահնակներ: Քանի՞ սահնակ պետք կգա ճամբարականներին:
Captionless Image
10. Արևելյան դպրոցի բոլոր երրորդ դասարանցիները մասնակցել են «Հանրակրթական դիջիթեք», մարզական և բնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին: Նրանցից 37-ը մասնակցել է միայն Դիջիթեքին, 25-ը՝ միայն մարզականին, 12-ը՝ միայն բնագիտատեխնիկականին, իսկ 15-ը՝ երեք ստուգատեսներին միաժամանակ: Քանի՞ երրորդ դասարանցի սովորող կա Արևելյան դպրոցում:
Խնդիրները կազմեցին արևելյան դպրոց պարտեզի դասվարներ Հասմիկ Ղազարյանը և Սաթենիկ Սիմոնյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy