2022 ՏԻՄ ընտրությունների կարճաժամկետ դիտորդների գրանցում

Սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնի՝ Ալագյազ, Ծաղկահովիտ և Թալին, Գեղարքունիքի՝ Ճամբարակ, Լոռիի՝ Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ և Լոռի Բերդ, Կոտայքի՝ Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան և Ջրվեժ, Շիրակի՝ Անի, Սյունիքի՝ Սիսիսան և Քաջարան, Վայոց ձորի՝ Արենի, Եղեգիս  և Տավուշի՝ Բերդ համայնքներում:

Անկախ Դիտորդ դաշինքը հայտեր է ընդունում այս մարզերի ոչ միայն տվյալ համայնքներից, այլև հարակից համայնքներից և բնակավայրերից, ինչպես նաև Երևանից՝ որևէ համայնքում դիտորդություն իրականացնելու նպատակով: 

Կարճաժամկետ դիտորդության մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված դիտորդությունը իրականացվելու է միայն շրջիկ եղանակով: Նախատեսվում է բոլոր դիտորդների պարտադիր վերապատրաստում:

Կարճաժամկետ դիտորդության համար հայտերը դիտարկվում են ընթացիկ կարգով՝ մինչև դիտարկվող  համայնքներում անհրաժեշտ քանակի դիտորդների հավաքագրումը։ Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս դիմել հնարավորինս շուտ։
Սեպտեմբերի 20-ից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝  077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին: Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո:

«Անկախ դիտորդ - ՏԻՄ ընտրություններ 2022» ծրագիրը իրականացվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի և Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
Sign in to Google to save your progress. Learn more
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of HCAV. Report Abuse