«ՈւսուցչաՏուն»  ուսուցիչների ակումբի անդամակցության հայտ

👩‍🏫👨‍🏫 «ՈւսուցչաՏուն» ուսուցիչների ակումբում իրականանալու են մասնագիտական քննարկումներ, լավագույն փորձի փոխանակում, համագործակցություն գործընկերների հետ:
Ակումբի անդամները հնարավորություն կունենան ✅ հանդիպել ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ, ✅փորձի փոխանակման այցեր իրականացնել տարբեր դպրոցներում, ✅ ոչ ֆորմալ միջավայրում և մեթոդներով մասնագիտական աճ ունենալ:
❗️ Ակումբը ստեղծում է «Արմավիրի զարգացման կենտրոն » հասարակական կազմակերպությունը  «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում» ծրագրի շրջանակներում:
🔵  Ակումբի գործունեության նպատակն է նպաստել հանրակրթության ոլորտում կրթական խնդիրների վերհանմանը ու լուծումների մշակմանը՝ ուշադրություն դարձնելով խտրականության և բռնության թեմաներին ու դրանց դեմ տարվող պայքարին:

Առկա են չորս ռազմավարական ուղղություններ.
☑️ Գրագողության դեմ պայքար,
☑️ Մեդիագրագիտության և քննադատական մտածողության ձևավորում,
☑️ Բռնության և խտրականության դրսևորումների դեմ պայքար,
☑️ Ներառական կրթության խթանում, հատկապես եզդի աղջիկների, Արցախից տեղահանված երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:

Ակումբին անդամակցության համար կարող են դիմել Արմավիրի մարզի բոլոր ուսուցիչները՝ լրացնելով  հայտը:

💟 Մեր միակ պայմանն է՝ ժամանակ տրամադրել ակումբական հանդիպումների համար:



Sign in to Google to save your progress. Learn more
Անուն Ազգանուն *
Ո՞ր հանրակրթական հաստատությունում եք  աշխատում: *
Ո՞ր համայնքում եք բնակվում: *
Ձեր հաստիքը: *
էլեկտրոնային հասցեն: *
Ձեր հեռախոսահամարը: *
Ի՞նչ ակնկալիքներ ունեք ձևավորվող  ուսուցիչների ակումբից:
Այստեղ կարող եք գրել ակումբի հետ կապված հարցերը, որոնք Ձեզ հետաքրքրում են, և քննարկվող թեմաների մասին առաջարկներ:
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy