Վիդեոբլոգինգի դասընթացի հայտադիմում
ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից (www.ph-int.org) իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) շրջանակում «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ անվճար հիմունքներով կազմակերպվում է Վիդեոբլոգինգի դասընթաց այն անձանց համար, որոնք հետաքրքրված են վիդեոբլոգինգով, ցանկանում են ունենալ սեփական տեսաալիք կամ զարգացնել իրենց գիտելիքները ու կարողություններն այս ոլորտում:

Դասընթացին կարող են դիմել

- վիդեոբլոգինգով և լրագրությամբ հետաքրքրված 18 և բարձր տարիքի անձինք, որոնք ունեն համակարգչից և ինտերնետից օգտվելու հմտություններ, ինչպես նաև սմարթ հեռախոս:
- Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. փետրվարի 2-ը, ժամը 18:00:

Դասընթացը կիրականացվի փետրվարի 5, 6, 7 2021 թ.: Կլինեն սուրճի և սննդի ընդմիջումներ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները
- Կծանոթանան վիդեոբլոգինգին,
- Կսովորեն տեխնիկայից օգտվելու կարևոր հմտություններ,
- Կսովորեն ճիշտ և գեղեցիկ վիդեոներ պատրաստելու սկզբունքները,
- Կստանան վիդեոմոնտաժի ծրագրերի հետ աշխատելու հիմնարար գիտելիքներ:

Դասընթացը բաղկացած է 3 փուլից.

1. Բուն դասընթաց, որի ընթացքում տեսական սեսիաների և գործնական  վարժությունների միջոցով դասընթացավարները կաշխատեն մասնակիցների հետ,
2. Տնային առաջադրանքի իրականացում. մասնակիցները կընտրեն իրենց առաջարկված թեմաներից մեկը և դասընթացին հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կպատրաստեն դրա վերաբերյալ իրենց վիդեոնյութը` տեղադրելով այն Յութուբում պատրաստած իրենց տեսաալիքում:
3. Դասընթացավարները կուսումնասիրեն պատրաստված վիդեոներն ու դրանց վերաբերյալ խորհուրդներ և կարծիք կներկայացնեն հեղինակներին:

Կենտրոնր տրամադրում է դասընթացի բոլոր ուսումնական նյութերը, իսկ դասընթացի վերջում դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագիր կստանան միայն տնային առաջադրանքն ավարտած մասնակիցները:

ԿԱՐԵւՈՐ. Դասընթացը հաջողությամբ ավարտած մի քանի լավագույն մասնակիցները ամռանը հնարավորություն կունենան մասնակցելու Դասընթացավարների կարճատև դասընթացի և հետագայում հնարավորություն կստանան հանդես գալ որպես վճարովի դասընթացավար, ծրագրի շրջանակում վարելով նույն թեմայով դասընթացներ այլ խմբերի համար:



Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Համայնք *
Տարիք
Հեռախոսահամար *
Էլեկտրոնային հասցե *
Սեռ
Clear selection
Զբաղվածություն
Արդյո՞ք ունես սմարթֆոն հեռախոս: *
Ո՞րն է դասընթացին մասնակցելու քո նպատակը: *
Նախկինում նմանատիպ դասընթացի մասնակցության փորձ: *
Արդյո՞ք ունես տեսաալիք: *
Եթե այո, խնդրում ենք տեղադրել հղումը:
Ինչպե՞ս ես պատրաստվում կիրառել ստացած գիտելիքները:
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of PH International. Report Abuse