Երրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Երկու եռանիշ թվեր գտեք, որոնց գումարը 498-ի բազմապատիկ լինի, իսկ քանորդը՝ 5-ի:
2. Հայտնի է, որ x^2+y^2 թիվը բաժանվում է 3-ի առանց մնացորդի: Գտեք x և y թվերը 3-ի բաժանելիս ստացվող մնացորդները:
3. Դահլիճում կա այնքան շարք, որքան աթոռ կա յուրաքանչյուր շարքում: Քանի՞ շարք կա դահլիճում, եթե աթոռների ընդհանուր թիվը 400 է:
4. Քանի՞ քառանկյուն կա նկարում:
Captionless Image
5. Երեք գրքի համար վճարել են 2000 դրամ: Առաջին գրքի գինը բոլոր գրքերի արժեքի 20%-ն է: Մյուս երկու գրքերի գները հարաբերում են ինչպես 9 և 7 թվերը: Քանի՞ դրամ արժի գրքերից ամենաթանկը:
6. Ի՞նչ թվի վրա պետք է բաժանել 73-ը, որպեսզի քանորդը 3-ով մեծ լինի բաժանարարից, իսկ մնացորդը 4-ով փոքր լինի բաժանարարից:
7. Ջուրը սառույց դառնալիս ավելանում է իր ծավալի 1/11-րդ մասով: Իր ծավալի ո՞ր մասով կպակասի սառույցը ջուր դառնալիս:
8.  Ամառային ճամբարում 7 ճամբարական պաղպաղակ է ուտում ամեն օր, 9 ճամբարական՝ ամեն երկրորդ օրը, իսկ մնացած ճամբարականները ընդհանրապես պաղպաղակ չեն ուտում: Երեկ պաղպաղակ կերավ 13 ճամբարական: Քանի՞ ճամբարական պաղպաղակ կուտի այսօր:
9. Տատիկն ունի 10 թոռ, որոնցից ավագը Մարիամն է: Բոլոր թոռները տարբեր տարիքի են: Նրանց բոլորի տարիքների գումարը 180 է: Ամենաքիչը քանի՞ տարեկան կարող է լինել Մարիամը:
10. Երկու դրական թվերի թվաբանական միջինը 30%-ով փոքր է դրանցից մեկից: Քանի՞ տոկոսով է թվաբանական միջինը մեծ մյուս թվից:
Խնդիրներն ընտրեց Արշակ Մարտիրոսյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy