Երկրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. 78 զբոսաշրջիկների համար նախատեսել էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր տեսակի քանի՞ նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղված էին։
2. Երկնիշ թվին ձախից և աջից կցագրեցին 3 թվանշանը: Արդյունքում ստացվեց սկզբնականից 43 անգամ մեծ թիվ: Գտեք այդ երկնիշ թիվը։
3. Ո՞ր թվանշանը պետք է ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի։
4. Եռանկյան պարագիծը 62 սմ է: Նրա կողմերից մեկը 26 սմ է: Մյուս երկու կողմերից մեկը մյուսից փոքր է 3 անգամ: Գտեք եռանկյան մյուս կողմերի երկարությունները:
5. Գրիգորը 11 տարեկան է: Վեց տարի առաջ նրա տարիքը վեց անգամ փոքր էր հոր տարիքից: Հիմա քանի՞ տարեկան է Գրիգորի հայրը:
6. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ գոնե մեկ հատ 2 կամ 7 թվանշան կա:
7. Երբ մտապահված թվի կրկնապատիկին գումարեցին 7, ստացվեց 41: Ի՞նչ թվով պետք է բազմապետկել այդ մտապահված թիվը, որ ստացված արտադրյալի և 16-ի տարբերությունը 120 լինի:
8. Քսան մարդու միջին տարիքը 30 է: Երեսուն այլ մարդկանց միջին տարիքը 20 է: Որքա՞ն կլինի այդ հիսուն մարդկանց միջին տարիքը:
9. Թվային ուղղի վրա A կետը համապատասխանում է 75 թվին (այս փաստը կարելի է գրել այսպես՝ A(75)): Այդ կետից 186 միավոր գնացին դեպի աջ, հետո 200 միավոր՝ դեպի ձախ: Ո՞ր թվին է համապատասխանում վերջնական կետը:
10. Գտեք այնպիսի երկնիշ թիվ, որը 8-ի բաժանելիս տա 7 մնացորդ, իսկ 9-ի բաժանելիս՝ 8 մնացորդ:
Խնդիրները ընտրեցին Հասմիկ Իսրայելյանը և Անի Միրզոյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy