Աշխատարանի օրեր և ժամեր՝
- Փետրվարի 27, ժամը 14։00-17։00 (Երևանի ժամանակով),
- Մարտի 15, ժամը 14։00-17։00 (Երևանի ժամանակով)։
Աշխատարանին խրախուսվում է մասնակցել այն կառույցների ներկայացուցիչներին և անհատներին, ովքեր պլանավորում են իրականացնել առցանց ֆոնդհայթայթման արշավներ և կարիք ունեն գիտելիքների և հմտությունների։
Աշխատարանը կվարի Չեխիայի ֆոնդհայթայթման կենտրոն (Czech Fundraising Center) կազմակերպության ներկայացուցիչ Յան Կրուպան։
Աշխատարանի ընթացքում կխոսվի թվային դրամահավաքների մոտեցումների մասին, կուսումնասիրվի, թե ինչպես առցանց հարթակներում կիրառել նվիրատվության գործիքներ, ինչպես իրականացնել մեդիա արշավ ֆոնդհայթայթման համար՝ կիրառելով էլ․ փոստերի հասցեներն ու մեդիա հարթակները և այլն։ Այս տեսական մասերից հետո մասնակիցները կմակեն իրենց առցանց ֆոնդհայթայթման արշավը և դրա ամբողջ ցիկլը՝ պատրաստելով այն տեղադրելու որևէ հարթակում։
Աշխատարանը տեղի է ունենալու անգլերեն լեզով, սակայն ՀԿ Կենտրոնը կապահովի հիմնական հատվածների համաժամանակյա թարգմանությունը։
Կարևոր․ Խնդրում ենք նկատի ունենալ, որ մասնակցությունը երկու օրերին էլ պարտադիր է, այդ իսկ պատճառով խնդրում ենք նախքան գրանցվելը վստահ լինել, որ նշված օրերին ունեք հասանելիություն։
Աշխատարանին մասնակցելու համար կընտրվեն սահմանափակ թվով մասնակիցներ՝ հիմք ընդունելով լրացված հայտադիմումները։