Երկրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Երկու ընկեր՝ Գաբրիելը և Սարգիսը հաշվում էին: Հաշվելը նրանք սկսում են միաժամանակ: Յուրաքանչյուր վայրկյանում տղաները մեկական թիվ են ասում: Գաբրիելը հաշվում է մեկական՝ մինչև հազարը (մեկ, երկուս, երեք...): Սարգիսը հաշվում է հազարյակներով՝ մինչև միլիոնը (հազար, երկու հազար, երեք հազար....): Գաբրիե՞լը շուտ կասի «հազար», թե՞ «Սարգիսը»՝ միլիոն:
2. Գրքի էջերը համարակալելիս 20 հատ 2 թվանշան են օգտագործել: Ամենաշատը քանի՞ էջ կարող է ունենալ այդ գիրքը, եթե համարակալումը սկսվում է 1-ից:
3. Շրջանաձև վազքուղով Գագիկը  մեկ պտույտը վազում է 7 րոպեում, իսկ Սուրենը նույն շրջանը  հեծանվով անցնում է 5 րոպեում: Նրանք միաժամանակ նույն սկզբնակետից սկսում են շարժվել նույն ուղղությամբ: Շարժումը սկսելուց որքա՞ն ժամանակ հետո նրանք կհանդիպեն սկզբնակետում:
4. Արմենը գրեց 1-ից սկսած հաջորդական թվեր: Այդ թվերը գրելու համար օգտագործեց 99 հատ թվանշան: Ո՞րն էր վերջին գրված թիվը:
5. Երկրորդ դասարանցիներից 18-ը հեծանիվ վարել գիտի, իսկ 17-ը՝ լողալ: Քանի՞ սովորղ կա դասարանում, եթե 8 սովորող կարողանում է և՛լողալ, և՛ հեծանիվ վարել:
6. 2020 թվականի հունվարի 1-ը չորեքշաբթի է: Շաբաթվա ի՞նչ օր կլինի այդ թվականի մարտի 1-ը:
7. Կազմել են երկու հատ երկնիշ թիվ՝ օգտագործելով 2, 0, 1, 4 թվանշանները, ընդ որում յուրաքանչյուր թվանշան մեկ անգամ են օգտագործել, և այդ թվերի արտադրյալը հնարավոր ամենամեծն է: Գտեք այդ թվերի գումարը:
8. Հաշվեք այն քառանիշ թվերի քանակը, որոնց միավորը և տասնավորը նույն թվանշանով են գրվում:
9. Գտեք ամենափոքր բնական թիվը, որը 5-ի,  6-ի,  7-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը 15 է:
10. Աճման կարգով գրել են այն բոլոր քառանիշ թվերը, որոնք կարող են կազմվել 2, 0, 1, 9 թվանշաններով: Գտեք այն երկու թվերի տարբերությունը, որոնց միջև գրված է 2019 թիվը:
Խնդիրները ընտրեց Գևորգ Հակոբյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy