Երրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Տղան և աղջիկը  իրար հետ ճամբարում ծանոթանալու ժամանակ փոխանակեցին 132120  և  31211225  թվերը: Նրանք այդ թվերը ստացել էին իրենց անվան յուրաքանչյուր  տառը փոխարինելով հայերեն այբուբենում այդ տառին համապատասխանող համարով: Որոշեք նրանց անունները:
2. Ունենք երեք կշռաքար, որոնց զանգվածները արտահայտվում են ամբողջ թվերով, և զանգվածների գումարը հավասար է 10գ: Հայտնի է, որ այդ կշռաքարերով և լծակավոր կշեռքով կարող ենք կշռել մինչև 10գ ցանկացած զանգված, որն արտահայտվում է ամբողջ թվով: Գտեք կշռաքարերի այդպիսի բոլոր եռյակները:
3. 40 և 60 աստիճան մեծություններ ունեցող անկյունները ընդհանուր կողմ ունեն: Գտեք, թե ինչ մեծության անկյուն է կազմում մեծ անկյան կիսորդը նրանց ընդհանուր կողմի հետ:
4. Պարկում կա 28 կարմիր, 20 կանաչ, 19 դեղին, 13 կապույտ, 11 սպիտակ և 9 սև գնդակներ: Առանց պարկի մեջ նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել, որպեսզի մի գույնի 15 գնդակ դուրս եկած լինի:
5. 3, 7, 19, 55, ... հաջորդականությունում թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ:  Գտեք այդ օրինաչափությունը՝ բառերով գրեք, և գրեք հաջորդ թիվը:
6. Ամենաշատը քանի՞ հաջորդական ամբողջ թվերի գումարը կանի 45:
7. Գտեք այնպիսի կոտորակ, որը իր մեծությունը չի փոխի, եթե համարիչին գումարենք 17, իսկ հայտարարին՝ 13:
8. Հաշվեք abcd   արտադրյալը, եթե հայտնի է, որ
9. Գտեք ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների գումարը 100 է:
10. 128-ը բաժանեք այնպիսի չորս մասի, որը առաջինը հարաբերի երկրորդին, ինչպես 2:3, երկրորդը հարաբերի երրորդին, ինչպես 3:5, և երրորդը հարաբերի չորրորդին, ինչպես 5:6:
Խնդիրները կազմեց Սյուզի Հակոբյանը
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy