Սովորողների առաջադրած խնդիրներ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Այգում կա 7 փեթակ, յուրաքանչյուրում՝ 7000 մեղու։ Յուրաքանչյուր 1000 մեղուն մեկ ամսվա ընթացքում ստեղծում է 700գ մեղր: Մեկ ամսում փեթակներից ինչքա՞ն մեղր կստանանք:
Դավիթ Հայրապետյան, 4-րդ դասարան, Հարավային դպրոց
2. Այն հարցին, թե քանի աշակերտ ունի ինքը, Պյութագորասը պատասխանեց.-Իմ աշակերտների կեսը ուսումնասիրում է մաթեմատիկա, քառորդ մասը՝ բնություն, ութերորդ մասը լուռ մտածում է, մնացած երեքը անբաններ են: Քանի՞ աշակերտ ունի Պյութագորասը:
Դավիթ Ղարիբյան, 5-րդ դասարան, Հայ կրթության կրթական հիմնադրամ
3. Լիլիթը յուրաքանչյուր տասը րոպեն մեկ մի մոմ է վառում։ Մոմերից յուրաքանչյուրը վառվում է 40 րոպե ու վերջանում է։ Քանի՞ մոմ է վառվում այն պահից 55 րոպե հետո, երբ Լիլիթը վառեց առաջին մոմը։
Լալա Հովհաննիսյան, 7-րդ դասարան, Միջին դպրոց
4. Գտիր 100-ից փոքր այն թվերի քանակը, որոնք ունեն ճիշտ երեք հատ բաժանարար:
Նանե Ժամհարյան, 7-րդ դասարան, Միջին դպրոց
5. 300գ զանգվածով առաջին համաձուլվածքը պարունակում է 40% անագ, իսկ 200գ զանգվածով երկրորդ համաձուլվածքը՝ 30% անագ: Որոշել այդ համաձուլվածքները իրար հետ ձուլելուց ստացված անագի պարունակության տոկոսը:
Մանե Հովհաննիսյան, 7-րդ դասարան, Միջին դպրոց (հեռավար ուսուցում)
6. Գտնելով օրինաչափությունը՝ շարունակիր գրել ևս երկու թիվ՝ 11, 8, 13, 16, 15, 24, ...., ....
Համիկ Դարբինյան, 5-րդ դասարան, Արևելյան դպրոց (հեռավար ուսուցում)
7. Ծաղրածուներ Բամը, Բիմը և Բոմը ելույթ ունեցան կրկեսում կարմիր, կապույտ և կանաչ վերնաշապիկով ու կոշիկով: Բիմի կոշիկները և վերնաշապիկը մի գույնի են: Բոմը ոչ մի կարմիր բան չէր հագել. Բամի կոշիկները կանաչ էին, իսկ վերնաշապիկը՝ ոչ: Ի՞նչ գույնի էին Բոմի և Բիմի կոշիկները և վերնաշապիկները։
Սեդա Մարգարյան, 7-րդ դասարան, Միջին դպրոց
8. Ընտրել են հինգ թիվ այնպես, որ ցանկացած երեք թվերի գումարը զույգ է եղել: Ինչպիսի՞ թիվ է յուրաքանչյուրը՝ զո՞ւյգ, թե՞ կենտ:
Դավիթ Սողոմոնյան, 7-րդ դասարան, Միջին դպրոց
9. Տրված են հետևյալ թվանշանները՝ 0, 2, 4, 5, 7, 9: Գտիր այն բոլոր եռանիշ թվերի քանակը, որոնց առաջին և վերջին թվանշանները նշված թվերն են։
Մինդելի Դիանա, Ավագ դպրոց, 11-րդ դասարան:
10. Տրված ABCD շեղանկյան մեջ BC և CE հատվածները հավասար են, AEB անկյան մեծությունը 111 աստիճան է: Գտեք ABE անկյան մեծությունը::
Captionless Image
Աբել Բաբայան, 7-րդ դասարան, Միջին դպրոց
Տարբերակի պատասխանատու՝ Լիանա Հակոբյան
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy