«Անչափահաս անձանց ամուսնության հիմնախնդիրը և այդ երևույթի հետևանքները»
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է բանավեճային ֆորմատով քննարկում-հանդիպման մասնակիցների կանչ։
Սա հայտարարություն է ԲՍՄԻ հկ կողմից իրականացվող «Իմ մարմնի իրավունքները» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է լուսաբանել անչափահաս անձանց ամուսնությունների հիմնախնդիրն ու իրավական կողմերը։

«Քննարկում-հանդիպում-բանավեճ» շարքն իրականացվելու է օնլայն հանդիպումների ընթացքում, որոնք երեքն են։ Վերջին հանդպումը տեսաձայնագրվելու է։

Սա հարթակ է, որը հնարավորություն է տալիս բոլոր կին կամ աղջիկ նույնականացող անձանց լինելու ներգրաված և բարձրաձայնելու այնպիսի կարևոր հիմնախնդրի մասին, ինչպիսին է անչափահաս անձանց, հատկապես աղջիկների ամուսնությունը։
Շարքն իրականացվելու է «Անչափահաս անձանց ամուսնության հիմնախնդիրը և այդ երևույթի հետևանքները» խորագրի ներքո։
Եթե երբևէ ականատես  եղել կամ բախվել եք տվյալ երևույթին և հանդիսանում եք այդ երևույթի վերացման ջատագովը կամ ունեք ցանկություն, ունեք  գաղափարներ և փնտրում եք դրանք բարձրաձայնելու հարթակ, ապա օգտագործեք այս մեկը։  

Գրանցվիր  եթե
նույնականանում ես կին կամ աղջիկ,
կամ հետաքրքրված ես կանանց ու աղջիկների հիմնախնդիրների վերհանմամբ,
ցանկանում ես լինել փոփոխությունների սկիզբը

Ծրագրի շրջանակներում ընտրվելու են 12 մասնակից՝ Երևանից և մարզերից։

Կարևոր !
Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով օֆլայն հանդիպմամբ
Մարզային մասնակիցների ճանապարհածախսը հոգում է կազմակերպությունը։
Ապահովելու ենք բարձր տրամադրություն, կարողություններին հավատալու ներուժ, ազատ արտահայտվելու հնարավորություն և փոքրիկ խրախուսանքներ։

Մասնակիցները կվերապատրաստվեն ինքնախնամքի արդյունավետ կազմակերպման համար։

Անհրաժեշտ է գրանցվել այս ներքոնշյալ

Շտապեք։
Տեղերը սահմանփակ են։
Մասնակիցների քանակի լրանալուն պես հայտը կփակվի։


Հարցե՞ր։ Սիրով ԲՍՄԻ հկ թիմ․
ngo.divercity@gmail.com 
+37455793507
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Նախընտրելի անուն *
Հեռախոսահամար *
Էլեկտրոնային հասցե *
Զբաղմունք *
Մի քանի նախադասությամբ ներկայացրեք, թե որքանով եք տեղյակ թեմայի վերաբերյալ։ *
Ներկայացրեք Ձեր մոտիվացիան ծրագրին մասնակցելու համար։ *
Տեղյակ եմ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպության (ՀԿ) մասին։ *
Մեկնաբանություններ
Շնորհակալություն
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy