Սովորողների առաջադրած խնդիրներ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Մարզական ստուգատեսի ժամանակ տղան հայրիկի հետ գնաց հրաձգարան: Հայրը գնեց 10 փամփուշտ: Ամեն անգամ, երբ տղան խփում էր նշանակետին, հայրը տալիս էր ևս մեկ փամփուշտ, իսկ ամեն վրիպումի  դեպքում՝ վերցնում էր  մեկ փամփուշտ: Տղան կրակեց  55 անգամ, որից հետո նրա փամփուշտները վերջացան: Քանի՞ անգամ տղան դիպավ նշանակետին:
Գրիգորյան Տիգրան, 7-րդ դասարան
2. Գտեք օրինաչափությունը և վերականգնեք չորրորդ սյան թվերը
Captionless Image
Աթոյան Անի, 7-րդ դասարան
3. Արատեսյան դաշտում աճում են  ծաղիկներ։ Ամեն օր  ծաղիկների  քանակը մեծանում  էր  ուղիղ երկու անգամ։ Ամբողջ դաշտը ծածկելու համար անհրաժեշտ  է  48 օր։ Քանի՞  օր է անհրաժեշտ  դաշտի կեսը ծածկելու համար։
Գոմցյան Արսեն, 7-րդ դասարան
4. Թղթի երեք շերտիկներ վրա գրել են մեկական քառանիշ թիվ, որոնց գումարը 10126 է: Թղթերը  դասավորել են այնպես, որ երեք թվանշան չի երևում: Գտիր չերևացող  թվանշանները:
Captionless Image
Մկրտչյան Մանե, 7-րդ դասարան
5. Մեծ քառակուսին բաժանված է փոքր քառակուսիների: Պատկերի մակերեսի ո՞ր մասն է ներկված:
Captionless Image
Մկրտչյան Մանե, 7-րդ դասարան
6. Գնացքն ունի 12 վագոն: Յուրաքանչյուր վագոն ունի խցիկների միևնույն քանակը: Տիգրանը ճանապարհորդում է գնացքի սկզբից հաշված 18-րդ խցիկում, որը 3-րդ վագոնում է: Լիլիթը նստել է գնացքի սկզբից հաշված 50-րդ խցիկում, որը 7-րդ վագոնում է: Քանի՞  խցիկ ուներ գնացքը:
Հակոբյան Արեգ, 7 -րդ դասարան
7. Գտեք 1234567891011121314151617181920212223... հաջորդականության մեջ 88-րդ դիրքում գրված թվանշանը:
Նահապետյան Նատալի, 7-րդ  դասարան
8. Նկարին նայելով գտիր գումարը
Captionless Image
Էրիկ Գյագունց, 7-րդ  դասարան
9. Մեծ շրջանագծի շառավիղը երկու անգամ մեծ է փոքր շրջանագծերի շառավիղներից: Հեմեմատեք կանաչ ծածկույթի և  կապույտ ծածկույթի մակերեսները:
Captionless Image
Ենգիբարյան Լևոն, 7-րդ  դասարան
10. Մրցմանը մասնակցում էր 5 սովորող: Ամեն հարցին նրանցից մեկը պատասխանում էր սխալ, իսկ մյուսները՝ ճիշտ: Արամի ճիշտ պատասխանների քանակը 10 էր, որն ավելի քիչ էր, քան մյուսներից յուրաքանչյուրի ճիշտ պատասխանների քանակը: Դավիթի ճիշտ պատասխանների քանակը 13 էր՝ ավելի շատ, քան ցանկացած ուրիշի ճիշտ պատասխանների թիվը: Ընդամենը քանի՞ հարց կար մրցույթում:
Գրիգորյան Տիգրան, 7-րդ դասարան
Տարբերակի պատասխանատու Լիանա Հակոբյան
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy