Դասարանային գնահատման վերաբերյալ հարցում
Ծանոթացում

Շնորհակալ ենք, որ մասնակցում եք հարցմանը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով, ինչպես նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աջակցությամբ: Հետազոտական թիմը հավաքագրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ, իսկ հետազոտությունն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընթացակարգերով:

Այս հարցաթերթը մշակվել է ուսուցիչների հավասարության և արդարության վրա հիմնված դասարանային գնահատման փորձառնությունն ուսումնասիրելու և դասարանային գնահատման նրանց ընկալումները վերլուծելու համար, ուստի՝ ուսումնասիրության նպատակն է բացահայտել դասարանային գնահատման տեսության և պրակտիկայի, արդարության և հավասարության վերաբերյալ ուսուցիչների ըմբռնումը: Հետազոտության թիմն ապահովում է հարցման արդյունքների գաղտնիությունն ու անանունությունը: Մենք չենք պատրաստվում հարցնել Ձեր անունը կամ հավաքել որևէ այլ անձնական տվյալ: Հարցաթերթի վերլուծությունը կնպաստի Հայաստանում դասարանային գնահատման արդարության և հավասարության վրա հիմնված ուսումնասիրություն, որը կարևոր է` հասկանալու դասարանային գնահատման ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները` ոլորտի վերաբերյալ բարեփոխման առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Հարցումը կտևի 30 րոպե։ Ձեր մասնակցությունը կամավոր է, և Դուք կարող եք հրաժարվել մասնակցությունից։
Խնդրում ենք ուշադիր կարդալ բաժիններն ու հարցերը: Յուրաքանչյուր հարցի համար կատարեք համապատասխան ընտրություն՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, թե որքանով եք համաձայն պնդումների հետ: Կան որոշ հարցեր, որոնք պահանջում են կարճ գրավոր պատասխան: Խնդրում ենք Ձեր պատասխանը մուտքագրել հայերեն:
Sign in to Google to save your progress. Learn more
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy