Չորրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Արկղում եղած խնձորների թիվը մեծ է 200-ից  և փոքր է 300-ից: Այդ խնձորները տոպրակներում 10-ական և 12-ական դնելու դեպքում վերջին տոպրակում պակասում է 2 խնձոր: Քանի՞ խնձոր կա արկղում:
2. Բնական  թվի քառակուսու գրության մեջ տասնավորը 7 է: Ի՞նչ թվանշան կլինի այդ թվի քառակուսու միավորների կարգում:
3. ABC եռանկյան մեջ B անկյունը 40 աստիճան է, իսկ C անկյունը՝ 20: Գտեք A անկյան կիսորդի երկարությունը, եթե BC-AC=4:
4. Լուծեք  x^2+2=y   հավասարումը, որտեղ  x-ն ու y-ը պարզ թվեր են:
5. ABCD զուգահեռագծի փոքր կողմը 17 սմ է: Անկյունագծերի հատման կետից մեծ կողմին տարված ուղղահայացն այդ կողմը տրոհում  է 14սմ և 6սմ հատվածների: Գտեք  ABCD զուգահեռագծի մակերեսը:
6. Գտեք վեցանիշ բնական թիվ, որը 6 անգամ կմեծանա, եթե նրա գրության մեջ առաջին երեք թվանշանները տեղափոխենք թվի վերջը:
7. ABC եռանկյան AB=6սմ և AC=9 սմ երկարություն ունեցող կողմերով կազմված անկյան կիսորդը BC կողմը տրոհում է հատվածների, որոնցից մեծը հավասար է տրված կողմերից մեկին: Գտեք BC  կողմի երկարությունը:
8. ABC հավասարասրուն եռանկյանը ներգծված է շրջանագիծ: Եռանկյան AC հիմքին  զուգահեռ և շրջանագիծը շոշափող ուղիղը  AB կողմը հատում է  D կետում, իսկ BC-ն՝ E կետում: Գտեք DE հատվածի երկարությունը, եթե AD=15սմ,  DB=30սմ:
9. Գտեք բոլոր պարզ p թվերը, որոնց դեպքում 17p+1 թիվը լրիվ քառակուսի է:
10. Գտեք x թվի բոլոր արժեքները, որոնց դեպքում թվային ուղղի վրա x թվի քառակուսուն համապատասխանող կետը ավելի աջ կլինի, քան x թվին համապատասխանող կետը:
Խնդիրները ընտրեց Մանիկ Պողոսյանը
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy