ԳԻՏԱԿԱՆ (ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ) ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, հայտարարում է գիտական լրագրության հերթական մրցույթը, որն այս տարի նվիրված կլինի Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին։
Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը, գիտության և հանրության միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև խրախուսել այս ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր 2021թ.-ի ընթացքում լուսաբանել են Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը կամ հրապարակել են աստղագիտությանը վերաբերող նյութեր։

Մրցանակներ տրվելու են 3 անվանակարգում` լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդվածի կամ հոդվածաշարի մրցանակ, լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութի մրցանակ (կարճամետրաժ ֆիլմեր, հաղորդաշարեր կամ ռեպորտաժներ, առցանց ձայնա/տեսա նյութեր և այլ), ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակ՝ հրապարակված նյութերի քանակով և բազմազանությամբ։ Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է դրամական մրցանակ` 75,000 ՀՀ դրամ։
Ուշադրություն` դիտարկվելու են միայն հեղինակային աշխատանքները։
✨➡️ Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 5-ը։ Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 24-ին։
 ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրինություն և Հանրային կապերի բաժին

Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Լրատվամիջոց *
Պաշտոն *
Էլ․ հասցե *
Հեռախոսահամար *
Հրապարակված նյութի հղում(ներ)ը *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy