Երկրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Պետք է հաշվել քառասունութ և երեսունինը թվերի գումարի և քսանյոթի արտադրյալի և քառասունութի և երեսունինը և քսանյոթ թվերի արտադրյալի գումարի տարբերությունը: Գրեք թվային արտահայտության տեսքով և հաշվեք:
2. Այգու ամբողջ հողակտորը 5000 հեկտար է, որը հայրը պիտի բաժաներ 3 որդիների միջև: Մեծ որդուն տվեց ամբողջի 2/5 մասը, միջնեկ որդուն՝ մնացածի 1/5-մասը: Եվ մնացածը տվեց փոքր որդուն: Քանի՞ հեկտար բաժին հասավ փոքր որդուն:
3. Արամենց ուղղանկյունաձև բակը անհրաժեշտ է ցանկապատել: Ընդ որում, բակի լայնությունը 8 մ-ով պակաս է երկարությունից: Քանի՞ մետր ցանկապատ է պետք, եթե հայտնի է, որ բակի երկարությունն արտահայտվում է 12-ի եռապատիկին հավասար թվով:
4. Խանութ մտնելուց առաջ Արամը Գեղամից 400 դրամ ավելի ուներ: Խանութում Արամը ծախսեց 2100 դրամ, իսկ Գեղամը՝ 1400 դրամ: Խանութից դուրս գալիս ո՞վ ավելի շատ փող ուներ և քանի՞ դրամով:
5. Վաճառականը 72000 դրամով գնեց 90 կգ տանձ և խնձոր: Ընդ որում խնձորի 1 կգ-ն արժեր 700 դրամ, իսկ տանձինը՝ 850 դրամ: Քանի՞ կիլոգրամ տանձ և քանի՞ կիլոգրամ խնձոր էր գնել վաճառականը:
6. Դպրոցի 10-րդ դասարանցիները 67 հոգի են, նրանցից 47-ը գիտի անգլերեն, 35-ը՝ գերմաներեն, և 23-ը՝ և՛ գերմաներեն, և՛ անգլերեն: 10-րդ դասարանցիներից քանի՞ հոգի չգիտի ո՛չ անգլերեն, ո՛չ գերմաներեն:
7. 5 ընկերուհիներ հանդիպեցին, և յուրաքանչյուր զույգը մեկ անգամ գրկախառնվեց: Քանի՞ գրկախառնություն եղավ:
8. Քառակուսու կողմը 6 սմ է, անկյունագծերը քառակուսին բաժանում են 4 հավասար եռանկյունների: Գտեք յուրաքանչյուրի մակերեսը:
9. Ճանապարհորդը մտավ մի քաղաք, որտեղ ապրում են միայն ճշմարտախոսներ, որ միշտ ճիշտ են ասում, և ստախոսներ, որ միշտ խաբում են: Ճանապարհորդը առաջին հանդիպած մարդուն հարցրեց. «Ճշմարտախո՞ս ես»: Ի՞նչ կլինի պատասխանը:
10. Գտեք կոտորակը, եթե հայտնի է, որ կրճատելուց հետո այն հավասարվում է երկու երրորդ կոտորակին, և համարիչի ու հայտարարի արտադրյալը 216 է:
Խնդիրները կազմեց Զարինե Փանյանը
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy