Հայոց Լեզվի ֆլեշմոբ
9-12-րդ դասարաններ, ապրիլ-2022
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազագանուն *
Դպրոց, դասարան *
1․Բացատրի՛ր հետևյալ դարձվածքների իմաստները․ Բաքոսի երկրպագու, Բաքոսի տաճար, Բաքոսի գիրկն ընկնել։
2․Վատիկանում ի՞նչ լեզվով են ցուցումներ տալիս բանկոմատները․
Clear selection
3․Գրաբարից փոխադրի՛ր աշխարհաբար հայերեն․ Ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս լսել տան նմա։ (մկանունք - մեջք)
4․Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ կա ..հուր.. արմատը․ հրահանգ, հրեշ, հրացան, հրաշամանուկ, հրացայտ, հրովարտակ, հրաչյա, հրապարակ, հրեղեն, հրավեր, հրաձիգ։
5․Վերականգնի՛ր աֆորիզմը․ Անգլերենը ստեղծված է  ․․․․ , գերմաներենը՝ ․․․․, իտալերենը՝ ․․․ , իսկ ֆրանսերենը՝ ․․․ համար։ (արվեստի, պատերազմի, սիրո,  բիզնեսի - բառերի դասավորությունը ի՛նքդ որոշիր)։
6․Ի՞նչ են նշանակում հետևյալ արտահայտությունները (շրջասությունները)։ Բոլդինյան աշուն, Ոսկե հորթի երկրպագու,  Զալցբուրգի ծաղիկ,  Հիպոկրատի աշակերտ, Անգլիական թագի մարգարիտ:
7․Աստվածաշնչում հաճախ են հիշատակվում երեք, յոթ, քառասուն  թվերը, որոնք այսօր գիտության մեջ կոչվում են «բիբլիական թվեր»։ Բանահյուսությունից, գրականությունից, ազգագրությունից բե՛ր օրինակներ, որտեղ հիշատակվում են այս թվերը։
8․ Զատկի տոնի մասին առած-ասացվածքներ գրի՛ր։
9․Հովհ․Թումանյանի «Քրիստոսն անապատում» բանաստեղծության քառատողում ի՞նչ իմաստներով է գործածված ,,անապատ,, բառը։ Նրա ճակատը մութն էր ավելի, Քան անապատը գիշերվա մթնում, Մտածում էր՝ նա սեր-լույս ծավալի, Մարդկային կյանքի մութ անապատում։
10․5-7 նախադասությամբ շարադրի՛ր կարծիքդ Եղիշե պատմիչի հետևյալ մտքերի շուրջ։ Վախը թերահավատության նշան է։ Թերահավատությունը մեզանից պիտի վանենք, որ երկյուղն էլ մեր մտքից փախչի։
Առաջադրանքը կազմեց  Թամար Ղահրամանյանը։
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy