Չորրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. 2x + 7 = 10 և bx -10 = -2 հավասարումները նույն լուծումն ունեն: Գտեք b-ի արժեքը:
2. Սարգիսը և Միքայելը ապրում են միմյանցից 13 կմ հեռու: Կիրակի օրը Սարգիսը  հեծանվով ուղևորվեց դեպի Միքայելենց տուն: Նրա դուրս գալուց որոշ ժամանակ անց Միայելն էլ հեծանվով ուղևորվեց դեպի Սարգիսենց տուն: Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ Սարգիսը երկու անգամ ավելի շատ ժամանակ էր ծախսել, և նրա արագությունը կազմել էր Միքայելի արագության չորս հինգերորդ մասը: Սարգիսը մինչև հանդիպելը քանի՞ կիլոմետր էր անցել:
3. Գոյություն ունի a պարամետրի երկու արժեք, որի դեպքում 4x^2+ax+8x+9=0 հավասարումն ունի միակ լուծում: Գտեք a պարամետրի այդ արժեքների գումարը:
4. Քանի՞ բնական n թիվ կա, որ բավարարում է հետևյալ անհավասարությանը՝
Captionless Image
5. Հետևյալ արտահայտությունը քանի՞ բաժանարար ունի, որը ամբողջ թվի խորանարդ է
Captionless Image
6. Դիցուք AB –ն շրջանագծի տրամագիծն է, և C-ն AB-ի այնպիսի կետ է, որ BC=2AC: C կետից AB-ին տարված ուղղահայացը շրջանագիծը հատում է D կետում: D կետից տարված է DE տրամագիծը: Գտեք DCE և ABD եռանկյունների մակերեսների հարաբերությունը:
7. B բազմությունը բաղկացած է մինչև 100-ը բնական այն թվերից, որոնցից ոչ մի զույգի գումարը 125 չէ: Գտեք B բազմության տարրերի հնարավոր ամենամեծ քանակը:
8. Թվային հաջորդականության առաջին անդամը հավասար է 2005: Երկրորդից սկսած՝ յուրաքանչյուր անդամ ստացվում է իր նախորդ անդամի թվանշանների խորանարդները գումարելով: Ի՞նչ թիվ կլինի հաջորդականության 2019-րդ անդամը:
9. C, D, E կետերը AB հատվածը համապատասխանաբար բաժանում են 1:2, 1:3, 1:4 հարաբերությամբ: D կետը ի՞նչ հարաբերությամբ է բաժանում CE հատվածը:
10. Ի՞նչ մեծության անկյուն են կազմում ժամերի և րոպեների սլաքները երեքն անց հինգ րոպեին:
Խնդիրները ընտրեց Գևորգ Հակոբյանը
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy