«Համայնքի ուժը» ծրագրի մասնակցության հայտ
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում ստորև նշված համայնքներում փնտրում է համայնքի ակտիվ բնակիչների, ովքեր մասնակից կդառնան ծրագրի շրջանակներում կազմակերպվող կարողությունների զարգացման միջոցառումների և կձևավորեն ակտիվ քաղաքացիների խմբեր իրենց համայնքներում՝ նախաձեռնություններ իրականացնելու համար։

Թիրախ 7 խոշորացված համայնքները՝
Ապարան,
Արենի,
Չարենցավան,
Մեղրաձոր/ներկայումս՝ Ծաղկաձոր,
Ախթալա,
Ալավերդի,
Շողակաթ։

Համայնքներում ձևավորվող ակտիվ քաղաքացիների խումբը համայնքաբնակներից բաղկացած խումբ է, որը գործում է կամավորական հիմունքով` ի նպաստ համայնքի զարգացման: Խմբի գործունեության նպատակն է՝ խրախուսել համայնքի բնակիչների քաղաքացիական ակտիվությունը, խթանել բնակիչների մասնակցությունը և ներգրավվածությունը համայնքի զարգացմանն ուղղված գործընթացներում` նրանց կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև առաջնորդական հատկանիշների զարգացման, որոշումների կայացման գործընթացներում կանանց և երիտասարդների մասնակցության  բարձրացման, այլ համայնքների, ինչպես նաև համայնքի ներսում առանձին բնակավայրերի հետ համագործակցության միջոցով:

Դիմելով ծրագրին դուք՝
Հնարավորություն կստանաք մասնակցել ծրագրի շրջանակներում կազմակերպվող կարողությունների զարգացման գործընթացներին, այդ թվում դասընթացների հետևյալ թեմաներով՝ «Համայնքային զարգացում և համախմբում», «Ծրագիր-առաջարկի մշակում», «Ֆոնդհայթայթում», «Համայնքի զարգացման պլանի և բյուջեի մշակում մասնակցային մեխանիզմով», «Մասնակցային կառավարում», «Հաղորդակցության հմտություններ» և այլ թեմաներով։
     Դասընթացների մեկնարկը կտրվի 2022 թ-ի հունվարի 25-ից սկսած։ Դասընթացները կկազմակերպվեն երեք խմբերի (1․ Ալավերդի-Ախթալա-Ապարան, 2․ Արենի, 3․ Շողակաթ-Չարենցավան-Ծաղկաձոր/Մեղրաձոր) համար, դասընթացների կազմակերպման ծախսերը (տեղափոխության և ընդմիջման կազմակերպում) հոգում է ՀԿ Կենտրոնը;
Կկարողանաք մասնակցել համայնքային զարգացման ծրագրերի և բյուջեի մշակման և տարեկան գործողությունների պլանում նախանշված գործողությունների իրականացման գործընթացներին;
Կկարողանաք մասնակցել համայնքի քաղաքացիների ակտիվ խմբի աշխատանքային հանդիպումների պլանավորմանը և իրականացմանը, կներգրավվեք համայնքի զարգացմանը նպաստող ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում` Ձեր կարողություններին և խմբի կողմից լիազորված պարտականություններին համապատասխան;
Կներգրավվեք Ծրագրերի (ինչպես նաև միջոցառումների) իրականացման և վերահսկման գործընթացներում` Ձեր կարողություններին և խմբի կողմից լիազորված պարտականություններին համապատասխան;
Կմասնակցեք կարողությունների զարգացման և փորձի փոխանակման այլ միջոցառումներին։

Ովքե՞ր կարող են մասնակցել՝
18-ից բարձր տարիքի,
Վերը նշված համայնքներից որևէ մեկում բնակվող,
Ակտիվ,
Նախաձեռնող,
Զարգացում ու փոփոխություն բերելու պատրաստ մարդիկ։

Ծրագրի ողջ ընթացքում ներգրավվածությունը ենթադրում է կամավոր աշխատանք, ներգրավվածություն կարողությունների զարգացման դասընթացներում և համայնքային նախագծերի իրականացման մեջ։

Դիմել կարող եք մինչև փետրվարի 5-ը։

Հարցերի դեպքում կարող եք գրել info@ngoc.am էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել 091 743315 հեռախոսահամարով։

Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Համայնք *
Բնակավայր *
Դուք հանդիսանում եք *
Տարիք *
Սեռ *
Հեռախոսահամար *
Էլ․ փոստի հասցե *
Զբաղվածություն *
Պատրա՞ստ եք մասնակցել ծրագրի ողջ ընթացքին *
Այլ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy