Առաջին մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Նարինջը  էժան է խնձորից, բայց թանկ է խաղողից։ Մրգերից ո՞րն է ամենից թանկը։
2. Երեկ` մարտի 24-ին,  երեքշաբթի էր: 10 օրից շաբաթվա ի՞նչ օր կլինի:
3.  Ծաղկազարդի առիթով սովորողները որոշեցին դպրոցի պարտեզում ծառեր տնկել։ Ալեքսանը բերեց 12 տնկի, Սամվելը՝ 9 տնկի, իսկ Միքայելը տնկի չկարողացավ բերել: Տղաները  միացրին իրենց տնկիները և հավասար քանակով տնկեցին: Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ տնկի տնկեց:
Captionless Image
4. Առցանց ուսուցմանը երկուշաբթի մասնակցեցին  11 տղա և 5 աղջիկ: Երեքշաբթի նրանց միացան մեկ տղա և երեք աղջիկ: Եվ այդպես ամեն օր։ Շաբաթվա ո՞ր օրը տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
Captionless Image
5. Գրապահարանի դարակում 23 գիրք կար։ Արեգը որոշեց վերցնել Ջ․Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» գիրքը։ Անին հուշեց նրան, որ գիրքը վերջից հաշված ութերորդն է։ Սկզբից հաշված ո՞րերորդ գիրքը պետք է վերցնի Արեգը:
Captionless Image
6. Զատկի օրը Ռուբենը, Էրիկը,  և  Արամը միմյանց հետ ձվակռիվ խաղացին: Տղաներից ամեն մեկը մյուսներից յուրաքանչյուրի հետ մեկ անգամ խաղաց: Ընդամենը քանի՞ ձու կոտրվեց:
Captionless Image
7.  Պարտեզում աճում է նարգիզ, վարդակակաչ, երիցուկ, կակաչ։ Վիկտորյան որոշեց ծաղկեփնջեր հավաքել: Յուրաքանչյուր ծաղկեփնջում պետք է երեք տարբեր տեսակի ծաղիկներ լինեին։ Քանի՞ տարբեր ծաղկեփունջ կհավաքի Վիկտորյան: Երկու ծաղկեփունջ տարբեր են, եթե տարբերվում են գոնե մի  տեսակի ծաղկով:
Captionless Image
8.  Վիրուսներից պաշտպանվելու համար Սամվելն ու մայրիկը որոշեցին պաշտպանիչ դիմակներ կարել։ Դրա համար նրանք գնեցին 2 մետր երկարությամբ կտորի շերտ։ Քանի՞ դիմակ կստացվի, եթե մեկ մետրից ստացվում է  5 դիմակ և ավելանում է 10 սմ կտոր։
Captionless Image
9.  Զամբյուղում կա 7 կարմիր, 5 դեղին, 9 կանաչ ձվիկներ։ Առանց նայելու քանի՞ ձվիկ պետք է վերցնել, որ գոնե 1 դեղին ձու դուրս գա։
Captionless Image
10. Չորս ընկերները միասին 11 խնձոր կերան: Բոլորը տարբեր քանակի խնձոր կերան: Քանի՞ խնձոր կերավ ընկերներից յուրաքանչյուրը:
Captionless Image
Խնդիրները կազմեց Լուսինե Փաշայանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy