Երրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Սուրբ Հարության տոնին  տատն իր թոռներին բաժանեց զատկական ձվեր։ Երբ նա փորձեց յուրաքանչյուրին տալ երկուական ձու, 4-ը մնաց զամբյուղում, իսկ երբ չորսական ձու բաժանեց, 1 թոռանը ձու չհասավ: Քանի՞ թոռ ունի տատը:
2. Զատկական ավանդույթներն ուսումնասիրելիս 5 յոթերորդցիներ պատրաստեցին հալվա և որոշեցին այն բաժանել հավասարապես 5-ի միջև: Բայց հալվան ընկավ սեղանին և բաժանվեց 7 մասի (տես նկարում): Դավիթը կերավ ամենամեծ կտորը: Լուիզան և Մարիան կերան հավասար քանակով հալվա, բայց Լուիզան կերավ 3 կտոր, իսկ Մարիան` միայն մեկը: Մերին կերավ ամբողջի 1/7 մասը: Ըստ նկարի ո՞ր կտորը բաժին հասավ Ասյային:
3. Կարինան և Շուշանը գնել են  մաթեմատիկական առաջադրանքների նոր  գիրք: Գրքում եղած բոլոր առաջադրանքները Կարինան  կարող է կատարել 10 օրում, իսկ Շուշանը` 15 օրում: Քանի՞ օրում նրանք միասին կկատարեն գրքում եղած բոլոր առաջադրանքները, եթե Կարինան սկսի առաջին համարից և գնա դեպի վերջը, իսկ Շուշանը՝ վերջին համարից և գնա դեպի սկիզբը:
4. Հավաքվածներից յուրաքանչյուրը մյուսների մասին ասաց. «Դուք բոլորդ ստախոս եք»:  Քանի՞ ճշմարտախոս կա նրանց մեջ:
5. 3*6*7 արտահայտության մեջ *-ը փոխարինեք միևնույն թվանշանով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի:
6. Զատկական ծիսական հյուրասիրության համար սեբաստացիները  պատրաստել էին  500-ից քիչ գաթա: Երբ գաթաները սեղանին դնում էին զույգերով, մի գաթա ավելանում էր, եռյակներով, քառյակներով, հնգյակներով, վեցյակներով դասավորելու դեպքում նորից մեկն ավելանում էր: Բայց երբ գաթաները դասավորեցին յոթնյակներով, ոչ մի գաթա չավելացավ: Քանի՞ գաթա էին պատրաստել սեբաստացիները:
7. Արցախ ուղևորվող արշավականների խումբը Արփա գետի ափին կանգ առավ ճաշելու: Ճաշելուց հետո ավտոբուսն արագությունն ավելացրեց ժամում 8կմ-ով: Ո՞ր ժամին ճաշն ավարտեցին սովորողները, եթե ժամը 19:00 ավտոբուսը նախատեսվածից 64 կմ ավելի ճանապարհ էր անցել:
8. Արատեսի խոհանոցի հատակն ուներ քառակուսու տեսք: Արշավականները հաշվեցին, որ կարող են սալիկապատել խոհանոցի հատակը միայն միևնույն չափսի քառակուսի սալիկներով և դրանցից ոչ մեկը չեն կտրելու: Նրանք սալիկապատեցին միայն հատակի եզրերը և օգտագործեցին 56 սալիկ: Քանի՞ սալիկ օգտագործեցին արշավականները խոհանոցի հատակը ամբողջությամբ սալիկապատելու համար:
9. 5 ուղիղներ հատվում են նույն կետում։ Որոշեք ներկված անկյունների մեծությունների գումարը։
10. Դիցուք AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան հիմքի դիմացի անկյունը 30 աստիճան է, իսկ սրունքների երկարությունը 6սմ է: Տարված են АВС եռանկյան CD բարձրությունը և BDC եռանկյան DE բարձրությունը: Գտեք ВЕ հատվածի երկարությունը:
Խնդիրներն ընտրեց Լուսինե Ներսեսյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy