«Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում»
Հանրային լրագրության ակումբը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը փետրվարի 22-ին և 23-ին կազմակերպում են «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» թեմայով դասընթաց ուսանողների ու գործող ուսանող - լրագրողների համար։

Դասընթացն իրականացվում է «Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (PJC) կոալիցիայի կողմից ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:    

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կներգրավվեն փաստերի ստուգման մեխանիզմները կիրառելու սկզբունքով նյութեր հեղինակելու աշխատանքներին։ Նյութերի պատրաստման ընթացքում դասընթացի մասնակիցների հետ աշխատելու են փորձառու մենթորներ, որոնք կաջակցեն ու կուղղորդեն լավագույն արդյունքի հասնելու համար։

Լրագրողական աշխատանքների համար նախատեսված են հոնորարներ։ Լրագրողական աշխատանքները կարող են մասնակցել նաև ծրագրի շրջանակներում կազմակերպվող մեդիա մրցույթին, որի մասին կհայտարարվի շուտով։

Դասընթացն ամբողջական մասնակցությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր և փաստերի ստուգման ուղեցույցի մեկական օրինակ։  

Դասընթացների օրեր՝ 22-23 փետրվարի, ժամը 10:00-ից 18:00-ն:

Դասընթացին կարող եք դիմել մինչև փետրվարի 16-ը ներառյալ՝ լրացնելով ներքևի հայտադիմումը:

Հարցերի դեպքում կարող եք գրել info@pjc.am էլ․ հասցեին կամ զանգահարել 012755898 հեռախոսահամարով։
____________________________________________

“Fact Checking and Fake News”
On February 22 and 23, the Public Journalism Club and the Freedom of Information Center of Armenia organize a training on “Fact Checking and Fake News” for students and current student-journalists.

Details
Participants who have successfully completed the course will be involved in authoring materials based on the use of fact-checking tools. During the preparation of materials, experienced mentors will work with the trainees to support and guide them to achieve the best results.
There are honoraria for journalistic work. Journalists may also participate in a media competition anticipated within the framework of the program, which will be announced shortly.
Participants who complete the training will receive certificates and one copy of the fact-checking guide. Training Days: February 22-23, 10:00 am to 6:00 pm.
You can apply until February 16 inclusive by completing the application form1.
For questions, please email info@pjc.am or call 012755898.




Sign in to Google to save your progress. Learn more
 Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ
ՄԱՍ 1. «Ապատեղեկատվական գործընթացները Կովկասի տարածաշրջանում. փաստերի ստուգում և տեղեկությունների ճշգրտում»
Դասընթացն անցկացնելու է Գիվի Գիգիթաշվիլին, ով Ատլանտյան խորհրդի թվային փորձագիտական հետազոտությունների կենտրոնի(DFRLab) հետազոտող է, որտեղ նրա գործառույթն է վերահսկել կովկասյան տեղեկատվական դաշտը և հրապարակել զեկույցներ ապատեղեկատվության դեպքերի և դրանց ազդեցությունների վերաբերյալ: Մինչև DFRLab-ին միանալը, Գիվին ձեռք է բերել մասնագիտական և հետազոտական հարուստ փորձառություն՝ համագործակցելով մի շարք վերլուծականկենտրոնների հետ Էստոնիայում, Լատվիայում, Ուկրաինայում, Գերմանիայում և Լեհաստանում: Գիվի Գիգիթաշվիլիի կողմից անցկացվող դասընթացը բաղկացած է լինելու 4 մասից.

- Առաջին մասում կներկայացվեն Twitter-ում քաղաքական բոտերի (տեղեկատվության կեղծ տարածողներ) բացահայտման արագ ևարդյունավետ ճանապարհները: Քննարկվելու են բոտերին մատնանշող 10 չափանիշներ, որոնք հնարավորություն են տալիս համացանցի օգտատերերին ճանաչել բոտերին անզեն աչքով:

- Երկրորդ բաղադրիչը կներառի ապատեղեկատվության չորս D-երի մոդելը, և կներկայացվեն, թե ինչպես են ապատեղեկատվության դերակատարները կեղծում պատմություններ:

- Դասընթացի երրորդ հատվածում մասնակիցներն ուսումնասիրելու են փաստերի ստուգման և տեղեկատվության ճշգրտման մի շարք կիրառելի գործիքներ, որոնցով կարելի է ստուգել՝ արդյոք լուսանկարը/տեսանյութը կամ ցանկացած այլ տեսակի բովանդակությունիրական է, թե կեղծ:

- Վերջին մասում կուսումնասիրվեն ապատեղեկատվական գործընթացների հստակ օրինակներ, որոնք իրականացվել են կովկասյան տարածաշրջանում:

_____________________________________________
Day 1: “Disinformation Operations in the Caucasus Region: Fact and Information Checking”

The trainer is Givi Gigitashvili who is a Researcher at Atlantic Council’s Digital Forensic Research Lab (DFRLab) where he monitors the information space in the Caucasus and produces pubic reporting on disinformation operations. Before joining DFRLab, Givi has gathered versatile professional and research experience through engaging with various think tanks in Estonia, Latvia, Ukraine, Germany and Poland. Most recently he held the International Development Consultant’s position in Warsaw, providing research and consultancy services to a wide range of public clients in Eastern European countries. Givi’s professional interests include but are not limited to the open-source research, the EU-Russia relations and the Eastern Partnership Program.
The training held by Givi Gigitashvili will consist of 4 parts:
- The first part will suggest a rapid and operational way of identifying political bots (automated amplifiers) on Twitter. 10 indicators of bot-ness will be introduced which allows online user to identify bots by eyeball.
- The second component will cover four Ds model of disinformation and ways of how disinformation actors twist a disinformation story will be outlined.
- In the third part, the participants will walk through various fact checking and content verification practical tools to check if photo/video or any other type of content is authentic or fabricated.
- Finally, some specific case studies of disinformation operations from the Caucasus region will be discussed.
ՄԱՍ 2. «Տեղեկությունների ստուգումն ու տեղեկատվության ազատության իրավունքի կիրառումը»
Դասընթացի երկրորդ օրը մասնակիցների հետ տեղական փորձագետներն ու հեղինակավոր մասնագետները կանցկացնեն տեղեկությունների ստուգման և տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման դասաժամեր։ Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի վերաբերյալ դասընթացը կվարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Day 2: “Fact Checking and the Exercise of the Right to Freedom of Information”
On the second day of the training, local experts and prominent specialists will conduct sessions on fact checking and exercising the right to freedom of information. Shushan Doydoyan will conduct the training on the right to information.
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of PJC. Report Abuse