Աշխատանքային պայմանագիր. աշխատողի իրավունք և պարտականություն․ սեմինար
Ապրիլի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հանրային լրագրության ակումբը Վանաձորի ՀԿ կենտրոնում (Ք. Վանաձոր, Խորենացի 6/1) կազմակերպում է սեմինար «Աշխատանքային պայմանագիր. աշխատողի իրավունք և պարտականություն» թեմայով:

Սեմինարը կվարի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը:

Սեմինարի ընթացքում Անի Չատինյանը կանդրադառնա աշխատանքային իրավունքի խախտման հիմնական դրսևորումներին, ստվերային աշխատավարձերի ռիսկին, չգրանցված աշխատողների խնդիրներին, աշխատանքային պայմանագրերի առկայության ու բացակայության դեպքում իրավունքի պաշտպանության մեխանիզմներին:

Սեմինարն իրականացվում է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագրի շրջանակում:

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Հանրային լրագրության ակումբինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Հանրային լրագրության ակումբը հիմնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» միջազգային համաձայնագրերի, ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի վրա տեղեկացնում է, որ ձեր կողմից  մեզ տրամադրված անձնական տվյալները կօգտագործվեն միմիայն ծրագրի նպատակների շրջանակներում՝  ձեզ հետ կապ հաստատելու, նյութերի փոխանակման և հետադարձ կապի ապահովման համար: Հանրային լրագրության ակումբը երաշխավորում է ձեր անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը և ստանձնում է երրորդ կողմին չփոխանցելու պարտավորությունը:

#գործկա #Labor_Law #Labor_Law_Armenia #DATA #DATA_Labor_Law #Աշխատանքային_Իրավունք #ԴԱՏԱ
#USAID #EPF #ADC #CRD #PJC #PRISMA
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլ․ փոստի հասցե *
Հեռախոսահամար *
Կազմակերպություն/ Ուսումնական հաստատություն *
Տարիք *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of PJC. Report Abuse