Ինչպես վերահսկել պետական գնումները
Դեկտեմբերի 9-10-ին Դիլիջանում տեղի կունենա պետական գնումների համակարգի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից լրագրողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կազմակերպվող սեմինար քննարկումը:
«Ինչպես վերահսկել պետական գնումները» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և հանրային ֆինանսների ոլորտի փորձագետները կներկայացնեն պետական գնումների համակարգը, դրա վերահսկման ձևերն ու մեթոդները:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, առավոտյան:
📝 Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 7-ը, հինգշաբթի, 15:00:
💷 Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 մասնակից։ Սեմինարի մասնակիցները հետագայում կկարողանան ստանալ մինչև 7500 ֆունտ ստերլինգի չափով դրամաշնորհ՝ պետական գնումների համակարգը վերահսկելու և մշտադիտարկելու հետ կապված ծրագրերի համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին 
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն և Ազգանուն *
Տարիք *
Աշխատավայր (լրատվամիջոց կամ ՀԿ) *
Էլ․ փոստի հասցե *
Հեռախոսահամար *
Ձեր Ֆեյսբուքյան էջի հղումը
Ո՞ր բնակավայրից կամ մարզից եք գալու միջոցառմանը։ Այս հարցի պատասխանը չի ազդի մեր որոշման վրա։ *
Գնումների համակարգին առնչվող Ձեր հրապարակումներից մի քանի հղում, եթե այդպիսիք կան։
Լրացուցիչ տեղեկություն, որի մասին, ըստ Ձեզ, պետք է իմանանք։
Սեղմելով այս կոճակը՝ Դուք համաձայնում եք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» կարող է օգտագործել Ձեր մուտքագրած տվյալները՝ միջոցառմանը Ձեր մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու համար առանց դրանք հրապարակելու կամ այլ անձանց փոխանցելու: Դուք համաձայում եք նաև, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» միջոցառման ընթացքում կատարի լուսանկարահանում, տեսանկարահանում և իրավունք ստանա հրապարակել Ձեր մասնակցությամբ վիդեոները և լուսանկարները։ *
Required
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy