Երկրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Գինեգործ Արտակ Ռշտունին խաղողից ստացած 420լ գինուց ցուցահանդես-վաճառքին վաճառեց 6 անգամ ավելի շատ  գինի, քան մնաց պահեստում։ Որքա՞ն դրամ նա վաստակեց, եթե 5լ գինին արժե 5000 դրամ։
2. Եթե մտապահած թիվը  փոքրացնենք 5 անգամ, ստացածին ավելացնենք 10, արդյունքը բաժանենք 4-ի և ստացածը մեծացնենք 16-ով,  կստանանք  21։  Ո՞րն է մտապահած թիվը։
 3. Գրքի էջերը համարակալելու համար սկսենք մեկից: Պետք եղավ 2775 թվանշան:   Քանի՞ էջ ուներ գիրքը։
4. Մի պարոն իր ընկերոջը ցույց տվեց մի դիմանկար և ասաց. «Ես քույր և եղբայր չունեմ, բայց նկարում պատկերված մարդու հայրը իմ հոր տղան է»։ Ո՞վ է պատկերված նկարում։
5. Օլգան մտապահել է եռանիշ թիվ, որից 7 հանելու դեպքում  ստացածը կբաժանվի 7-ի, 9-ը հանելու դեպքում՝ 9-ի, 11 հանելու դեպքում՝ 11-ի։ Ո՞րն է  Օլգայի մտապահած թիվը։
6. Տատիկն իր 10 թոռնիկների համար պատրաստեց տորթ։ Տատիկը չգիտի, թե իր  քանի թոռնիկը կայցելի իրեն՝  3, 5, 6, թե՞ 10 ։ Քանի՞  մասի պետք է բաժանել տորթը, որպեսզի յուրաքանչյուրին հասնի հավասար քանակությամբ, և ոչ մի կտոր  չավելանա։
7. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 66 սմ է։ Գտեք գծագրում պատկերված քառանկյան պարագիծը, որը  կազմված է երկու այդպիսի եռանկյուններից։
8. Այգեպան Հովհաննեսը իր հողակտորը վաճառեց: Այդ գումարով նա պատրաստվում էր ապրել 7 տարի, սակայն 5 տարում ծախսեց, որովհետև ամեն տարի նախատեսվածից 486 դոլար ավելի էր ծախսում։ Հողակտորը նա ի՞նչ գնով էր  վաճառել։
9. Ինը վագոնանոց էլեկտրագնացքը  Դավթի մոտով անցավ 12 վայրկյանում։ Գտեք գնացքի արագությունը, եթե ամեն վագոնի երկարությունը 16մ էր։
10. Հաշվեք գծագրում բերված եռանկյան մակերեսը, եթե փոքրիկ քառակուսու մակերեսը հավասար է 1:
Խնդիրները կազմեց Շողիկ Զեյնալյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy