ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Դիմում Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին՝
քննել Հայաստանի Հանրապետության սահմաններին սպառնացող
ադրբեջանական ագրեսիայի դեպքերը և նպաստել իրավիճակի խաղաղ լուծմանը

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ որպես Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավատեր,
 
Հավատարիմ մնալով ՄԱԿ կանոնակարգով հռչակված նպատակներին՝ փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, և վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների հանդեպ,

Հաշվի առնելով
 
- 2020թ․ աշնանը մեկնարկած թուրք-ադրբեջանական դավադիր հարձակումը Արցախի վրա,
 
- Արցախի բռնի տրոհման նախադեպը և այդ սցենարի կրկնության սպառնալիքը ՀՀ-ում,
 
- Որպես վերոնշյալ ագրեսիայի շարունակություն՝ 2021թ․ մայիսի 12-ին ադրբեջանական զիված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, ինչի արդյունքում հրահրվել են բախումներ ՀՀ զինված ուժերի հետ՝ մայիսի 25-ին հանգեցնելով զոհերի,
 
- Ադրբեջանի կողմից լարվածության սրումը՝ հակառակ ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի՝ հնարավոր ռազմական էսկալացիան կանխել ՄԱԿ կանոնակարգի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված խաղաղ ճանապարհով,
 
ՄԱԿ կանոնակարգի 35-րդ և 51-րդ հոդվածներով սահմանվող իրավասությամբ սույնով դիմում ենք Միավորված Ազգերի Կամակերպության Անվտանգության Խորհրդրին՝ քննելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի դրսևորման դեպքերը ՀՀ սուվերեն տարածքում, ապահովելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը և կանխելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի շարունակականությունը՝ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ։


Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլ․ փոստի հասցե *
Գրանցման հասցե
Հեռախոսահամար
Մեկնաբանություն
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy