Մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում՝ մեդիա և թվային տեխնոլոգիաների միջոցով
Եթե 17-ից 30 տարեկան ակտիվ երիտասարդ ես, բնակվում ես Տավուշում, Գեղարքունիքում կամ Սյունիքում, ուզում ես սովորել՝
ինչպես կարելի է սոցիալական մեդիան և թվային հարթակները օգտագործել որպես առցանց արշավների կազմակերպման և հանրային ակտվիզմի գործիք,
արդյունավետ կերպով մասնակցել որոշումների կայացմանը՝ օգտագործելով էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու միասնական էլեկտրոնային հարթակները,
զարգացնել գիտելիքներդ մեդիագրագիտության ոլորտում,
ստեղծել սեփական փոդքաստները՝ լսելի դարձնելով քեզ հուզող հարցերը փոդքաստների միջոցով,
հնարավորություն ստանալ գիտելիքներդ ներդնել քո մարզի զարգացման մեջ 2-ամսյա մենթորական աջակցությամբ, ապա շտապի ՛ր դիմել այս կրթական ծրագրին։

Ծրագիրը նախատեսում է 2 հիմնական փուլեր՝

- մարտի 10-17-ը Երևանում անցկացվող մեկշաբաթյա ինտերակտիվ դասընթաց, որն իր շուրջը կհամախմբի Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի խոշորացված համայնքներում և սահմանամերձ գյուղական բնակավայրերում ապրող 17-30 տարեկան 30 երիտասարդներին և կզինի վերոնշյալ կարողություններով։
- ապրիլ-մայիս ամիսներին դասընթացի մասնակիցներին կառաջարկվի առցանց մենթորության 2-ամսյա փուլ, որի շրջանակներում մենթորների աջակցությամբ իրենց համայնքներում կիրականացնեն իրենց տեղեկատվական կամ իրազեկման մեդիա նախագծերը՝ գործնականում կիրառելով ստացած գիտելիքները։ Առցանց մենթորության ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան իրենց զարգացրած կարողություններն ու գիտելիքները բերել գործնական դաշտ և տարածել իրենց գիտելիքներն ու փորձը իրենց համայնքում բնակվող երիտասարդների շրջանում։

Ծրագրի ավարտին՝ 2022 թ․ հունիսին տեղի կունենա ծրագրի արդյուքների ներկայացման և ամփոփման ավարտական միջոցառումը, որի ընթացքում երիտասարդ մասնակիցները կկիսվեն իրենց՝ տեղեկատվական մեդիա արշավների և նախագծերի իրականացման փորձառությամբ, կստանան ավարտական վկայականներ և կքննարկեն միջմարզային համագործակցությանն ուղղված նոր մեդիա նախագծերի իրականացման հնարավորությունները։

Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը՝ այդ թվում Երևանում կացության, 3-սննդի և ճանապարհափոխադրման ծախսը։

Դիմելու վերջնաժամկետը Մարտի 5-ն է։

Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Ձեր հեռախոսահամարը *
էլ. հասցե *
Ծննդյան տարեթիվ *
Ձեր բնակության վայրը (նշել բնակավայրի անվանումը և մարզը) *
Հասարակական կազմակերպություն (եթե անդամակցում եք որևէ կազմակերպության) *
Ինչու՞ եք ցանկանում մասնակցել այս ծրագրին: Հակիրճ ներկայացրեք Ձեր մասնակցության շարժառիթը: *
Եթե գրանցված եմ ՖԲ-ում, ապա խնդրում ենք տեղադրել Ձեր օգտահաշվի հղումը։ *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of APY. Report Abuse