«ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»
2020 թվականի մարտի 1-ից «Գեղարեգ» ԿՄԵ ՀԿ-ն և Գավառի պետական համալսարանը համատեղ մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ՝ զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների և զբոսաշրջությամբ հետաքրքրվող անձանց համար:
Դասընթացներին կարող են մասնակցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի և Մարտունու տարածաշրջանների հյուրանոցների, հյուրատների սեփականատերեր, աշխատակիցներ, զբոսավարներ, զբոսաշրջությամբ հետաքրքրվող անձինք, ովքեր արդեն աշխատում կամ ցանկանում են աշխատել նշված ոլորտում։

Դասընթացների թեմաներն են․
*Հյուրատնային և հյուրանոցային գործ (պարտադիր)
*ՀՀ բնական ու պատմամշակութային հուշարձաններ (ՀՀ Գեղարքունիքի մարզի օրինակով) (պարտադիր)
*Էքսկուրսիոն գործի կազմակերպում (պարտադիր)
*Բանահավաքություն, պատմությունների և ավանդազրույցների ներկայացում
*Հաճախորդի սպասարկում (պարտադիր)
*Միջմշակութային հաղորդակցություն (պարտադիր՝ կարող են մասնակցել բոլոր մասնակիցները)
*Զբոսաշրջային արդյունքի (պրոդուկտի) ստեղծում (ընտրովի՝ կարող են մասնակցել բոլոր մասնակիցները)
*Հանրային կապերի (PR) մենեջմենթ և մարքեթինգ (ընտրովի՝ կարող են մասնակցել բոլոր մասնակիցները)։
Դասընթացներն անցկացվելու են մարտի 1-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։

Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաեւ գործնական աշխատանքներ, փորձի փոխանակման այցեր, փորձնական տուր՝ զբոսավարների խմբի կողմից կազմակերպված երթուղով:

Առավելությունները.
Ծրագրի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած  մասնակիցների հետ աշխատելու են նաև խորհրդատու-մենթորներ՝ իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով:
Լավագույն հինգ մասնակիցների համար նկարահանվելու են հաջողության պատմություններ:

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է լրացրած հայտի և հեռախոսային հարցազրույցի արդյունքում:
Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: Ավելի հստակ օրերի և դասընթացավարների մասին տեղեկատվությունը մասնակիցներին կտրվի ընտրությունից հետո:

Զբոսաշրջային ոլորտի դասընթացի հավաստագիր ստանալու համար յուրաքանչյուր մասնակից անցնելու է երկու պարտադիր և մեկ ընտրովի դասընթաց: Պարտադիր դասընթացները վերաբերելու են իրենց նախընտրած ոլորտին:
Պարտադիր և ընտրովի դասընթացների մասնակիցների համար տրանսպորտային խնդիրները կլուծվեն ծրագրի միջոցներով:

Դասըթնացներն անցկացվելու են Գավառի պետական համալսարանում:
Անուն,Ազգանուն *
Խնդրում ենք նշել Ձեր տարիքը *
MM
/
DD
/
YYYY
Խնդրում ենք նշեք Ձեր համայնքը *
Captionless Image
Կոնտակտային տվյալներ (Էլ․ հասցե, հեռախոսահամար) *
Captionless Image
Խնդրում ենք տեղադրել Ձեր fb-յան էջի հղումը
Խնդրում ենք նկարագրել, թե ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել դասընթացին
Հաստատում եք, որ ծանոթացել եք նախագծի եւ որպես մասնակից ընտրվելու դեպքում պատրաստ եք մասնակցելու «պարտադիր» նշված բոլոր դասընթացներին *
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy