Թվային գրագիտության 3-ամսյա դպրոցի դիմում-հայտ
📢 «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն հրավիրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 18-25 տարեկան երիտասարդ կանանց և աղջիկներին, ովքեր այժմ բնակվում են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ մասնակցելու «Թվային գրագիտության 3-ամսյա դպրոցին», որի ընթացքում մասնակիցները կբարելավեն իրենց համակարգչային և թվային հմտությունները՝ ավելի մրցունակ դառնալով աշխատաշուկայում։ Դպրոցն իրականացվում է «Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

💡 Թվային գրագիտության 3-ամսյա դպրոցը ներառելու է 24 դասընթաց (շաբաթական 2 օր), որոնք ուղղված են լինելու ԼՂ-ից տեղահանված երիտասարդ կանանց և աղջիկների թվային գրագիտության բարձրացմանը։ Ուսումնական ծրագիրը դպրոցի յուրաքանչյուր մասնակցին հնարավորություն կտա յուրացնել անհրաժեշտ թվային գործիքները և հետագայում դրանք կիրառել գործնականում։

🏅Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցությունը փաստող վկայական:

📩 Հետաքրքրված անհատներին հրավիրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև ս․թ․ մայիսի 5-ը։

🔹Ո՞վքեր կարող են դիմել - Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում բնակվող 18-25 տարեկան ԼՂ-ից տեղահանված և տեղացի երիտասարդ կանայք և աղջիկները
🔹Դպրոցի տևողությունը – Մայիս - Հուլիս, 2024 (շաբաթական 2 օր)
🔹Ծրագիրն անվճար է։ 
🔹Մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է։

📍Դպրոցն իրականացվելու է Երևանում՝ Պրահայի 18 հասցեում գտնվող Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնում։  Դպրոցի մեկնարկը նախատեսվում է սույն թվականի մայիս ամսին։

***

🤝«Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից  «ՀԱՎԱՍԱՐ - ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, Ազգանուն *
Հեռախոսահամար
*
Տարիք
*
Սեռ
*
Ներկայիս բնակավայրը։
*
Արդյո՞ք տեղահանվել եք Լեռնային Ղարաբաղից։
*
Արդյո՞ք ունեք հաշմանդամություն։
*
Ունե՞ք համակարգիչ։ *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of APY. Report Abuse