Մարզային ՔՀԿ-ների՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի 2-րդ փուլ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի առաջին փուլի հայտադիմումների ընդունելություն։

Ո՞վքեր կարող են մասնակցել այս դասընթացին․

- Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ մարզերում գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպություններ։
- Խրախուսվում է ՔՀԿ հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչների անունից դիմումների ներկայացումը։
- Անհատները, կամավորները և կազմակերպություններում ոչ ինստիտուցիոնալ ներգրավվածություն ունեցող ներկայացուցիչները (կարճաժամկետ) չեն կարող մասնակցել այս դասընթացին։

Ինչպե՞ս մասնակցել դասընթացին․

Կարողությունների զարգացման դասընթացին մասնակցելու համար հարկավոր է՝
- Լրացնել առցանց ձևաթուղթը,
- hpaytyan@publicjournalism.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմորդի ինքնակենսագրականը (նամակի թեմա դաշտում պարտադիր է նշելը՝ «Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության - կազմակերպության անվանումը»):

Որո՞նք են ընտրության չափորոշիչները․

Դասընթացի համար ստացված հայտերը դիտարկվելու են անկախ հանձնաժողովի կողմից` հետևյալ չափորոշիչներին համապատասխան՝
- Դիմորդ կազմակերպության առնչությունը տեղեկատվական գործընթացներին։
- Որքանո՞վ է կազմակերպության համար կարևոր այս ուղղությամբ կարողությունների զարգացումը։
- Ինչպե՞ս է դիմորդ կազմակերպությունն օգտագործելու իր ստացած գիտելիքներն ու կարողությունները կազմակերպության գործունեությունում։
- Դիմորդի ինքնակենսագրականը։

Դասընթացի հայտարարության ժամկետները․

- Դասընթացին դիմելու վերջնաժամկետը՝ 2022թ․ մարտի 31
- Դասընթացի դիմորդների դիտարկման վերջնաժամկետը՝ 2022թ․ ապրիլի 3
- Դիմորդներին արդյունքների ծանուցման վերջնաժամկետը՝ 2022թ․ ապրիլի 5
- Դասընթացի անցկացման ժամկետները՝ 2022թ․ ապրիլի 14-15

ՀԼԱ-ն ապահովում է ընտրված դիմորդների ճանապարհածախսի, կեցության, սննդի ծախսերը։

Թերի, ոչ հայատառ լրացված հայտի և/կամ ոչ ամբողջական ներկայացված փաստաթղթերի դեպքում դիմորդի հայտը չի դիտարկվելու մրցույթում։

Հարցերի համար կարող եք գրել ՀԼԱ հաղորդակցության և ծրագրերի համակարգող  Հասմիկ Փայտյանին ՝ hpaytyan@publicjournalism.am էլ․ փոստի հասցեի միջոցով։

Ծրագրի  մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀԼԱ կայքում։
————————
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) երկար տարիներ աշխատում է ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում և իրականացրել է տեղական ու միջազգային բազմաթիվ նախագծեր՝ հասարակության (երիտասարդներ, մեծահասակներ, նախակրթական հաստատություններ, ՔՀԿ-ներ և այլն) շրջանում մեդիագրագիտության, քննադատական մտածողության և փաստերի ստուգման ու տեղեկությունների ճշգրտման ուղղությամբ կարողությունների զարգացման համար։

Մեր օրերում ապատեղեկատվության նույնականացումը գնալով բարդանում է, ի հայտ են գալիս նոր հարթակներ, ստեղծվում են նոր գործիքներ, օրեցօր զարգանում են տեխնոլոգիաները, որոնք որքանով խթանում են տեղեկատվության շրջանառմանը, նույն չափով նաև պարարտ հող են ստեղծում մանիպուլյացիաների, կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման համար։ Շատ հաճախ կեղծ լուրերի թիրախում են հայտնվում ՔՀԿ-ներ, որոնք գործունեություն են իրականացնում համայնքային զարգացման, մարդու իրավունքների, ժողովրդավարության և բազմաթիվ այլ ոլորտներում։

Հասարակության տարբեր խմբերի մոտ կեղծ լուրերի նույնականացումը բարդ գործընթաց է, որին մշտապես աջակցում է ՀԼԱ-ն։ Այս անգամ ՀԼԱ-ն կազմակերպում է կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար։

«ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպաատան աջակցությամբ, ՀԼԱ-ն հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի առաջին փուլի հայտադիմումների ընդունելություն։

Այս նախագիծը նաև կստեղծի ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ վերապատրաստված ՔՀԿ-ների ցանց, որոնց հետ հնարավոր է հետագա համագործակցություն այլ նախագծերի շրջանակներում։

* Այս միջոցառումն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ իրականացվող «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

#PowerUp #FightFake #DetectManipulation #PowerUpCSOs
Sign in to Google to save your progress. Learn more
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Դիմորդի անուն և ազգանուն *
Դիմորդ կազմակերպության ամբողջական անվանում *
Դիմորդ կազմակերպության վեբ-կայք (եթե առկա է)
Դիմորդի հեռախոսահամար *
Դիմորդի էլեկտրոնային փոստի հասցե *
Խնդրում ենք՝ կրկին տեղադրել էլեկտրոնային փոստի հասցեն՝ ևս մեկ անգամ այն վերստուգելով *
Դիմորդ կազմակերպության հեռախոսահամար *
Դիմորդ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցե *
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի՞նչ հարթակներ է օգտագործում ձեր կազմակերպությունը հաղորդակցության համար (Խնդրում ենք տեղադրել սոցիալական ցանցերում ակտիվ էջերի հղումները, թվարկել հաղորդակցության բոլոր հարթակների անվանումները)։ *
Կազմակերպությունն ունի՞ հաղորդակցության մասնագետ։ *
Ի՞նչ է ապատեղեկատվությունն ըստ ձեր պատկերացման։ *
Որքանո՞վ է ապատեղեկատվությունն ազդում ձեր կազմակերպության գործունեության վրա։ *
Ձեր կազմակերպության և կազմակերպության գործունեության մասին երբևէ տարածվե՞լ է կեղծ լուր։ Եթե այո, ապա խնդրում ենք մանրամասնել և ներկայացնել ձեր գործողություններն ու արձագանքը։ *
Ո՞ր մարզն է ներկայացնում կազմակերպությունը/դիմորդը։ *
ՇԱՐԺԱՌԻԹ
Որքանո՞վ է ձեր կազմակերպության համար կարևոր այս ուղղությամբ կարողությունների զարգացումը։ *
Ինչպե՞ս է դիմորդ կազմակերպության ներկայացուցիչը օգտագործելու իր ստացած գիտելիքներն ու կարողությունները կազմակերպության գործունեությունում։ *
Խնդրում ենք՝ hpaytyan@publicjournalism.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ ինքնակենսագրական, կազմակերպության կողմից իրականացվող/իրականացված ծրագրերի ցանկը/պորտֆոլիո։ Նամակի թեմա դաշտում պարտադիր է նշելը՝ «Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության - ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ»
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy