Հայոց լեզվի ֆլեշմոբ
6-8-րդ դասարաններ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Դպրոց, դասարան *
1. Վերադասավորի՛ր տառերը՝ ստանալով բառեր` լկմակ, ալսյ, րրակե, չինչո, տսրի:
2. La chica sube a la torre - Աղջիկը բարձրանում է աշտարակը:  Nina conoce Madrid - Նինան գիտի Մադրիդը: La profesora ve la torre- Ուսուցչուհին տեսնում է աշտարակը: La mujer protege a Clara- Կինը պաշտպանում է Կլարային: Clara va a Madrid - Կլարան գնում է Մադրիդ: Clara dibuja a la mujer- Կլարան նկարում է կնոջը: Տրված են նախադասություններ իսպաներեն լեզվով և դրանց թարգմանությունները: Ըստ տրվածի՝ թարգմանի՛ր այս նախադասությունները՝ Clara dibuja la torre. La chica protege a la profesora.
3. Գրի՛ր ածականներ, որոնք տրված բառերին կվերագրեն փոխաբերական իմաստ` փիղ, աչք, արծիվ, գդալ, բերան:
4. Տրված նախադասություններում ո՞ր բառակապակցությունները կարող են դառնալ դարձվածք և ի՞նչ կնշանակեն: Ա . Այդ օրը զգաց, որ իր սիրտը սկսել է ցավել:Բ. Իր աչքով տեսավ, թե ինչպես գետը ափերից դուրս եկավ: Գ. Պարզ տեսավ, որ իր կողմնացույցը մնաց երկու քարի արանքում:
5. «Վանեցի » բառն այնպես գործածի՛ր նախադասության մեջ, որ Վան քաղաքի բնակիչ չնշանակի:
6. Տրված են բառաշարքեր, յուրաքանչյուր շարքից առանձնացրո՛ւ այն բառը, որը չի ենթարկվում ընդհանուր օրինաչափությանը: Օրինաչափությունը բացատրի՛ր:              Ա. Ծծմբոտ, ժանգոտ, բրդոտ, ծխախոտ, Բ. Ծածկոց, ջնջոց, փողոց, թրջոց,             Գ. Շնաձուկ, գառնուկ, խղճուկ, խոզուկ, Դ. Գնորդ, խորդուբորդ, լողորդ, միջնորդ:
7. Տրված են քառյակներ Տերյանի, Թումանյանի, Չարենցի տարբեր բանաստեղծություններից: Կարդա՛ և փորձի՛ր գլխի ընկնել, թե որ քառատողը որ հեղինակն է գրել: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Ա. Ամռան գիշերվա երկինքն աստղալի,Յուր հսկայական վըրանի ներքոԳրկած շարքերը բարձր լեռների,Պատմում է երկրին մեծությունն աստծո։                                                                                    Բ. Լուսնի շողերը թովիչ-խուսափողՍտվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։                                                                                   Գ. Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանիցԵլնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։
8. Ստեղծագործի՛ր «Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում »  վերնագրով:
Առաջադրանքները կազմեց Տաթև Աբրահամյանը:
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy