Ստեղծագործական մրցույթ․ «Վերակառուցվող խաղաղություն»

 Ստեղծագործական մրցույթ

«Վերակառուցվող խաղաղություն» մրցույթի բովանդակային հենք է հանդիսանում հետազոտությունը՝ արված երիտասարդների շրջանում։

Հետազոտության ողջ բովանդակությունը կտրամադրվի արդեն մրցույթի հաջորդ փուլ անցած թեկնածուներին, իսկ այս փուլում խնդրում ենք օգտվել մեջբերումներից, տես՝ այստեղ։

Մրցույթի նպատակն է կառուցել վերափոխող (տրանսֆորմատիվ) նարատիվ, որը դրականորեն կազդի խաղաղության վերաբերյալ երիտասարդների և հանրության ընկալման վրա։

Մրցույթի կարող է ներկայացվել՝

  • Տեքստ՝ չափածո կամ արձակ ստեղծագործություն

  • Ձայն՝ երաժշտություն կամ պոդքաստ

  • Տեսանյութ՝ անիմացիա, ռեպորտաժ կամ այլ

  • Վիզուալ՝ նկար, կտավ, կոլաժ կամ այլ

  • Ցանկացած այլ միտք։

Մրցույթի մասնակիցը/ խումբը պետք է ունենա հետևյալ բնութագրիչները՝

  • Երիտասարդ կամ երիտասարդական խումբ (14-35տարեկան)

  • Ստեղծագործի հայերեն, իսկ օտար լեզվի պարագայում ներկայացնի հայերեն թարգմանություն/նկարագրություն

  • Միտքը գեղարվեսատորեն ներկայացնելու հմտություն

  • Ստեղծագործ և գեղագիտական միտք 

  • Գեղեցիկի սեփական ընկալում և ներկայացում

  • Հեղինակային ստեղծագործությունների նմուշներ

  • Կազմակերպության արժեքների հետ համերաշխություն (սոլիդարություն)

  • Խաղաղության թեմայի վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածություն։


Պայմաններ

Մրցույթի ընդհանուր բյուջեն՝  300,000 դրամ, որտեղ պարգևի բաշխումը հետևյալն է՝

  • առաջին հորիզոնական՝ 150,000 դրամ, 

  • երկրորդ հորիզոնական՝ 100,000 դրամ,

  • երրորդ հորիզոնական՝ 50,000 դրամ։

Մրցույթի ողջ տևողությունը՝ երկու ամիս (հունվար-մարտ 2023), որը ներառում է՝

  • Մտքի առաջարկ՝  մինչև հունվարի 21

  • Մտքի քննարկում մինչև  հունվարի 31

  • Հաղթող մտքի վալիդացում և ամփոփում՝ փետրվար 

  • Մրցանակաբաշխություն՝  մարտ

Sign in to Google to save your progress. Learn more
Դիմորդի անուն *
Ո՞վ է դիմում *
Կոնտակտային տվյալներ (հեռ․, էլ․ հասցե) *
Մրցույթին ի՞նչ ձևաչափով եք ներկայանում
Clear selection
Խնդրում եմ ներկայացրեք միտքը ավելի մանրամասն (250 բառ) *
Ծանոթ եմ պայմաններին՝
- միտքը պատրաստ եմ քննարկել մինչև հունվարի 31,
- ստեղծագործական միավորը պատրաստ եմ ավարտին հասցնել մինչև փետրվարի ընթացքում,
-համաձայն եմ հրապարակել մրցույթին ներկայացվող ստեղծագործությունը,
-կարող եմ ներկայացնել ստեղծագործությունը մրցանակաբաշխությանը և ստանալ մրցանակ։
*
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy