Երկրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Աննան ցանկանում էր գնել շոկոլադե սալիկ, որն արժեր 250 դրամ, բայց նրա մոտ կան միայն 200 դրամանոցներ, իսկ վաճառողը մանր չուներ։ Ամենաքիչը քանի՞ միանման շոկոլադե սալիկ պետք է գներ Աննան, որպեսզի նրան մանր վերադարձնելու կարիք չլիներ։
2. Նարեն, Նարեկը և Գայանեն որոշեցին արքայանարնջի չիր պատրաստել ու հավասարապես բաժանել միմյանց միջև։ Նարեն բերեց 7 կգ, իսկ Գայանեն՝ 8 կգ արքայանարինջ, որը բավարար էր չիր պատրաստելու համար։ Քանի որ Նարեկը արքայանարինջ չէր բերել, նրանց տվեց 2000 դրամ։ Նարեն և Գայանեն ինչպե՞ս պետք է բաժանեն միմյանց միջև այդ գումարը։ Նրանցից յուրաքանչյուրին որքա՞ն գումար կհասնի։
3. Ծովային կրիան կոկորդիլոսից 3 անգամ քիչ և կետից 2 անգամ շատ ապրեց։ Կրիան որքա՞ն ապրեց, եթե կետը կոկորդիլոսից 250 տարի քիչ ապրեց։
4. Դավիթը 10 միանման փուչիկ գնելու համար ծախսեց 200 դրամ ավելի, քան Անահիտը՝ այդպիսի 6 փուչիկ գնելու համար։ Որքա՞ն արժեր այդպիսի 3 միանման փուչիկը։
5. Մի փողոցի աջակողմյան տները կենտ համարով են։ Ո՞րն է այդ փողոցի 13-րդ տան համարը, եթե առաջին տան համարը 1 է։
6. Եթե Արամի մտապահած թվի կեսի կեսին ավելացնենք 1, արդյունքը հնգապատկենք, կստանանք Սոնայի մտապահած թիվը։ Կռահիր Արամի մտապահած թիվը, եթե Սոնայի մտապահած թիվը ամենափոքր զույգ երկնիշ թիվն է։
7. Մրգերով լի զամբյուղում 2 տեսակի միրգ կար։ Առնվազն քանի՞ միրգ պետք է վերցնենք այդ զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք նույն տեսակի գոնե երկու միրգ։
8. Գտիր բոլոր երկնիշ թվերի քանակը, որի տասնավորը փոքր է միավորից։
9. Մարիայի կարդացած գրքի էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 1200 թվանշան։ Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից։
10. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։
Խնդիրները կազմեց Գրետա Բակունց
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy