Անգլերենի 2020-ի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանք. 6-8-րդ դասարաններ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն ազգանուն, էլ. հասցե *
դասարան, դպրոցի անուն
Քաղաք, գյուղ, երկիր *
Հեռավա՞ր ուսուցմամբ ես սովորում *
1. Հայերենում ասում ենք. «Ժամը 8-ն անց է 50 րոպե», կամ ավելի խոսակցական լեզվում՝ «9-ից 10 րոպե է պակաս»: Իսկ ինչպե՞ս են ժամն ասում անգլերեն: Օրինակ, ենթադրենք հիմա ժամը 9-ն է: 5 րոպե ընդմիջումներով ասենք ժամերը մինչև ժամը 10-ը:9:00 – It is 9 o’clock;  9:05 – It is 5 (minutes) past 9; 9:10 – It is 10 (minutes) past 9;9:15 – It is a quarter past 9. Քառորդ-quarter; 9:20 – It is 20 past 9; 9:25 – It is 25 past 9;9:30 – It is half past 9;  9:35 – It is 25 (minutes) to 10 ; 9:40 – It is 20 (minutes) to 10;9:45 – It is a quarter to 10; 9:50 – It is 10 (minutes) to 10; 9:45 – It is 5 (minutes) to 10; 10:00 – It is 10 o’clock. Իսկ եթե ուզում ենք ասել «ժամը 9-ին», ապա գործածվում է at նախդիրը. at 9 o’clock, at 5 minutes to 9… և այլն:
Clear selection
Հիմա նույն ձևով գրեք ժամը 8-ից մինչև 9-ը:
Սովորում ենք օրվա տարբեր ժամանակահատվածներ արտահայտող բառերը անգլերեն. at dawn - արշալույսին, լուսաբացին (երբ արևը դեռ չի ծագել, բայց արդեն ցրվում է գիշերվա խավարը), at sunrise-արևածագին, in the morning-առավոտյան, at midday - կեսօրին, in the afternoon - կեսօրից հետո, in the evening - երեկոյան (ժամը 18-ից հետո), at sunset - մայրամուտին, at dusk -  աղջամուղջին (երբ արևը մայր է մտել, բայց լիովին դեռ չի մթնել), at midnight - կեսգիշերին, at night - գիշերը:                                                                                    Այս բառերը սովորելուց հետո անգլերեն պատասխանեք հարցերին՝ թարգմանելով տրված նախադասությունները:      
Clear selection
1. When does the plane from Paris land? Ինքնաթիռը վայրէջք է կատարում առավոտյան ժամը 8:25-ին:
2. At what time does my working day finish? Ձեր աշխատանքային օրն ավարտվում է կեսօրից հետո ժամը 5:45-ին:
3. When should we turn on the car lights?  Աղջամուղջին. Մարտ ամսին աղջամուղջը սկսվում է երեկոյան 7:35-ին:
4. When do we see the New Year in? Ուղիղ կեսգիշերին:
5. At what time of the day does the sea look most beautiful? Արևամուտին ծովն ամենագեղեցիկ տեսքն ունի:
Clear selection
Առաջադրանքը կազմեց Յուրա Գանջալյանը
Clear selection
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy