ՔՀԿ-ների կարողությունների զարգացման դասընթացներ՝ Աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրեր իրակացնելու համար

«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում գործող ՔՀԿ-ների ներկայացուցիչներին մասկացելու երկօրյա կարողությունների զագացման դասընթացների։

Դասընթացների ընթացքում ՔՀԿ-ները կուսումնասիրեն բազմաչափ աղքատության օրինաչափությունները և ձեռք կբերեն կարողություններ ակտիվորեն ներգրավվելու՝ բազմաչափ աղքատության նվազեցմանն ուղղված քաղաքականությունների մշակման և մշտադիտարկման գործընթացներում։

Դասընթացներն անցկացվելու են հետևյալ թեմաներով․
  • Բազմաչափ աղքատության և խոցելիության ռիսկերի մեղմացմանն ուղղված ծրագրեր և քաղաքականություններ,
  • Քաղաքականությունների մշակում և մշտադիտարկում, որոշումներ կայացնողների, ՔՀԿ-ների և շահառուների միջև կառուցողական հաղորդակցություն,
  • ՔՀԿ-ների դերը բազմաչափ աղքատության հասցեագրման և ջատագովության հարցերում, մասնակցային գործիքներ։
Նախատեսվում է անցկացնել չորս դասընթաց՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում։ Հետևյալ ժամանակցույցով՝
  • Նոյեմբերի 18` Երևան
  • Նոյեմբերի 22-23` Գյումրի
  • Նոյեմբերի 29-30` Վանաձոր
  • Դեկտեմբերի 6-7` Իջևան
Դասընթացների մասնակցությունը անվճար է։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հարցաթերթը։

Դասընթացների ընթացքում կլինեն սուրճի և ճաշի ընդմիջումները, մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի՝ ըստ անհրաժեշտության։

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Տաթևիկ Փափազյանին 093 25-15-96 հեռախոսահամարով։
***
««Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:»
Sign in to Google to save your progress. Learn more
Email *

1. Կազմակերպության անվանումը

*

2. Մասնակցի անուն, ազգանուն

*

3. Մասնակցի պաշտոն

*

4. Մասնակցի հեռախոսահամար

*

5. Մասնակցի էլ․հասցե

*

6. Մարզ

*
7. Համայնք *
8.  Որո՞նք են գործունեության հիմնական ոլորտները *
9. Ո՞ր դասընթացին եք ցանկանում գրանցվել *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy