Ինչպես ստեղծել սյուժեներ
«Ինչպես ստեղծել սյուժեներ»

Հուլիսի 27-ին, ժ. 20.00-ին կարող եք մասնակցել Արմկոն 2023 նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպմանը՝ «Հայեցողի աչքը» պատմվածքի հեղինակ Գևորգ Տեր-Գաբրիելյանի աշխատանոցին:

Հեղինակը կներկայացնի իր պատմվածքի ձևավորման պատմությունը և մասնակիցների հետ վարժություն կանցկացնի ֆանտաստիկ սյուժեներ ձևավորելու վերաբերյալ:

Պատմվածքը հասանելի է «Դեպի վեր» ժողովածուում, ինչպես նաև հետևյալ հղմամբ.

https://shorturl.at/flD45

Միջոցառումը կկայանա Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կոնֆերանսների սրահում, հասցե՝ Ազատության 1/21, բն. 22

Հեղինակի մասին. Գևորգ Տեր-Գաբրիելյանը տպագրվում է 1980 թվականից: Հրապարակել է հետևյալ գրքերը. «Հրապարակ նկուղ» (2012, պատմվածքներ և էսսեներ), «Անաստված կինո թատրոն» (2018, պատմվածքներ և էսսեներ), «Հրանտ» (2018, հուշագրություն-վեպ), «Կարճ բարդիների հարցը» (2021, վիպակներ և պատմվածքներ), «Մեծ Տիեզերափայլ» (2022, գիտաֆանտաստիկ վեպ):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 094766588
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն Ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy