Drone Edulab-ն իրականցնում է դռոնների և ռոբոտների ծրագրավորման 8-ամսյա դասընթաց, որին կարող են մասնակցել 13-17 տարեկան պատանիները։
Կրթական ծրագիրը մշակվել է Սինգապուրի, Հոնգ Կոնգի ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանների կողմից։
Մեզ մոտ դասընթացի ընթացքում պատանիները սովորում են Python ծրագրավորման լեզուն և վերջինիս միջոցով ծրագրավորում են դռոններ ու ռոբոտներ, ինչպես նաև ուսումնասիրում են արհեստական բանականություն։
Իսկ վերջում, օգտագործելով իրենց ողջ ստացած գիտելիքը պատրաստում և ծրագրավորելու են իրենց դռոնները🤩
*Drone Edulab-ը ստեղծվել է «Startup Armenia» հիմնադրամի, «Respo» ընկերության և անօդաչու թռչող սարքերի առաջատար ներկայացուցիչ DJI ընկերության համագործակցության շնորհիվ։
------
Գրանցվելուց հետո Ձեզ հետ կապ կհաստատենք։ Ապա անցնելով կարճ տրամաբանական թեստ և հավաքելով բավարար միավորներ՝ Դուք կընդգրկվեք խմբում😊