Թվային անվտանգության աշխատաժողով Շիրակի և Լոռու մարզերում

 Ե՞րբ/որտե՞ղ․
- ք․Գյումրի, 25.11.2023թ․, Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (հասցե՝ ք․Գյումրի, Գարեգին Նժդեհի 7/33)
- ք․Վանաձոր, 26.11.2023թ․, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ (հասցե՝ ք․ Վանաձոր, Խորենացի 6/1)

Նախագծի և աշխատաժողովի մասին․
«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը հայտարարում է թվային անվտանգության համապարփակ և գործնական մեկօրյա աշխատաժողովի հայտերի ընդունելություն Շիրակի և Լոռու մարզերում գործող քաղաքացիական հասարակության կառույցների, մեդիա կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի համար:

 
Միջոցառումը նպատակ ունի շահառուներին տրամադրելու անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ՝ բացահայտելու, կանխարգելելու և հակազդելու թվային անվտանգության ռիսկերը, պաշտպանելու կազմակերպությունը թվային մարտահրավերներից և արդյունավետորեն կառավարելու տեխնոլոգիական ռեսուրսները:


Մեկօրյա աշխատաժողովը, որը վարելու են ոլորտի փորձագետները, կտրամադրի համապարփակ տեղեկատվություն՝ ինչպես կազմակերպության, այնպես էլ անձնական թվային անվտանգության, ռիսկերի կառավարման, ՏՏ կառավարման վերաբերյալ:


«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:


Թվային անվտանգության ուսուցման աշխատաժողովի գրանցումը բաց է մինչև նոյեմբերի 20-ը: Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ բարձրացնելու ձեր թվային անվտանգության փորձը: Միջոցառումը Շիրակի մարզի շահառուների համար կանցկացվի նոյեմբերի 25-ին Գյումրի քաղաքում՝ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհի 7/33), իսկ Լոռու մարզի շահառուների համար՝ նոյեմբերի 26-ին Վանաձոր քաղաքում՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի գրասենյակում (հասցե՝ ք․ Վանաձոր, Խորենացի 6/1)։


Աշխատաժողովի մանրամասները.
- Ծանոթացում կիբերանվտանգությանը, Հայաստանում առավել տարածված սպառնալիքներին և հարձակման վեկտորներին։
- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում (տեսական և գործնական աշխատանքներ)։
- Ինչպես պաշտպանել գաղտնաբառերը․ գաղտնաբառերի կառավարման համակարգեր, երկփուլային անվտանգություն։
- Անվտանգ հաղորդակցություն՝ PGP, Protonmail, Tutanota, անվտանգ հաղորդակցության ծրագրեր (Signal, Wire)։
- Ֆիշինգային հարձակումներ և պաշտպանության մեթոդներ ու գործիքներ։
- Կազմակերպության թվային անվտանգության ռազմավարական հարցեր (գործնական աշխատանք)։

Ինչու՞ է այն կարևոր/ի՞նչ կսովորեք արդյունքում․
- Կկարողանաք հասկանալ և կիրառել ռիսկերի կառավարումը ձեր կազմակերպությունում:
- Կծանոթանաք ՏՏ կառավարման դերերին և կկարողանաք գնահատել աշխատակիցների իրավասությունները:
- Կկարողանաք հասկանալ, թե ինչպես պաշտպանել ձեր կազմակերպության առցանց ներկայությունը և անձնական թվային տվյալները:
- Կկարողանաք օգտագործել թվային անվտանգության ժամանակակից գործիքները և կտիրապետեք լավագույն փորձին:


Գրանցում և հարցեր
Թվային անվտանգության ուսուցման աշխատաժողովին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել առցանց գրանցման ձևաթուղթը մինչև նոյեմբերի 20-ը: Աշխատաժողովի հետ կապված ցանկացած հարցի համար խնդրում ենք կապվել MDI ներկայացուցիչ Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ alex@mdi.am էլեկտրոնային փոստի միջոցով։

Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլ-փոստ
*
Հեռախոսահամար
*
Կազմակերպություն
*
Պաշտոնը
*
Մարզ *
Սույնով հաստատում եմ, որ կմասնակցեմ մեկօրյա դասընթացին ամբողջությամբ։ *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy