Զատկական ֆլեշմոբ
Sign in to Google to save your progress. Learn more
Էլեկտրոնային հասցե
Դպրոց *
Դասարան
Անուն,  ազգանուն
1) Ես ներկեցի 40 Զատկի  ձու՝ կարմիր,  փիրուզագույն,   դեղին ու մանուշակագույն գույներով։ Քանի՞  ձու կարմիր գույնով ներկեցի, եթե հայտնի է, որ բոլոր ձվերի 1/8  մասը ներկել էի   դեղին, 3/8  մասը՝ մանուշակագույն, իսկ  2/8 մասը՝   փիրուզագույն: (Հասմիկ Բաղրամյան՝ 4․1 դասարան)
2) Ափսեում կա 48 Զատկի ձու։ Քանի՞ դեղին Զատկի ձու կար զամբյուղում, եթե կարմիր ներկված  ձվերը 3 անգամ շատ էին դեղին ներկվածներից։ (Արգիշտի Ղարիբյան՝ 4․1 դասարան)
3)Զամբյուղի մեջ կար 7 կարմիր, 3 վարդագույն, 10 կանաչ Զատկի ձու։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ձու պետք է հանել զամբյուղից, որ դրանցից գոնե մեկը լինի վարդագույն։(Տիգրան Գալստյան՝4․1 դասարան)
4)Նարեկը գնաց խանութ, որպեսզի Զատկի համար  գնի աճեցված ցորեն։ Դրա համար վաճառողին վճարեց  1500 դրամ, իսկ   հավկիթների համար նա վճարեց 2 անգամ ավելի շատ, քան աճեցված ցորենի համար։ Քանի՞ հավկիթ գնեց Նարեկը, եթե 1 ձվուն արժեր 50 դրամ։(Նարէ Մանգասարյան՝ 4․2 դասարան)։
5)Աճեցված ցորենի փոքրիկ <<արտում>> 180 թաքնված գունավոր հավկիթների  2/9  մասը  դեղին էին։    Քանի՞ դեղին թաքնված հավկիթ կար <<արտում>>։(Անուշիկ Ենոքյան՝ 4․2 դասարան)
6)Քանի՞ ձու ներկեցինք  Զատկի  տոնին,  եթե   Արամը  վերցնի   6 ձու, իսկ Արեգը նրա վերցրածի կրկնապատիկի չափով, ապա  կմնա  ամենափոքր երկնիշ թվի չափով ձու։(Տիգրան Գալստյան՝4․1 դասարան)
7)Արմանը Զատկի տոնին  գնեց 25 հավկիթ։ Դրանց 2/5-ը ներկեց կարմիր, իսկ մնացածը՝ կանաչ։ Քանի՞  հավկիթ նա  ներկեց կանաչ գույնով։ (Դավիթ Մուրադյան՝ 4․1 դասարան)
8)Տատիկի ներկած  հավկիթների   2/5  մասը  կանաչ էր,    1/5  մասը՝  կապույտ,  իսկ  մնացածը՝  կարմիր։ Հավկիթների ո՞ր մասն էր ներկված կարմիր գույնով։ (Մարկ Բուդաղյան` 4․1 դասարան)
9)  Զատկի տոնին պատրաստեցի <<Տապակած>>  խնձոր։  Այն պատրաստելու  համար անհրաժեշտ է  օգտագործել  1 կգ խնձորի  1/2 մասը  և        1 կգ ընկույզի 1/5 մասը։ Անհրաժեշտ   շաքարավազի զանգվածը՝   արտահայտված  գրամով,  հավասար է ամենափոքր  երկնիշ  թվի հնգապատիկին, իսկ դարչնի զանգվածը՝  ամենափոքր  երկնիշ  թվին։ Որքա՞ն  է օգտագործված  բաղադրիչներից  յուրաքանչյուրի զանգվածը։(Արգիշտի Ղարիբյան՝ 4․1 դասարան)
10)Անուշիկը չամչով փլավ պատրաստելու համար օգտագործեց՝ 1 կգ նուշի  1/20 մասը: Անհրաժեշտ  ջրի զանգվածը 6 անգամ շատ էր նուշի զանգվածից,  բրնձի զանգվածը 120 գրամով ավելի էր նուշի զանգվածից, չամիչի զանգվածը 30 գրամով ավելի էր նուշի զանգվածից։   Որքա՞ն  էր օգտագործված  բաղադրիչներից  յուրաքանչյուրի  զանգվածը։(Անուշիկ Ենոքյան՝ 4․2 դասարան)
11) Զատկի ծեսին վեց ընկեր բակում խաղում են ձվակռիվ։ Նրանցից յուրաքանչուրը պետք է խաղա մնացածի հետ մեկ անգամ։  Քանի՞  խաղ խաղացին   տղաները։(Արամ Միրզոյան՝ 5․1 դասարան)
Առաջադրանքները կազմեցին Արևմտյան դպրոցի սովորողները։
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy