Տեղահանված երիտասարդների տնտեսական հզորացման դպրոցի ընդունելության դիմում-հայտ
📢«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն հրավիրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 18-25 տարեկան երիտասարդ կանանց և աղջիկներին, ովքեր այժմ բնակվում են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ մասնակցելու «Տեղահանված երիտասարդների տնտեսական հզորացման» 3-ամսյա դպրոցին, որի նպատակն է զարգացնել նրանց զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները։ Դպրոցն իրականացվում է «Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ 

💡Տնտեսական հզորացման 3-ամսյա ծրագիրը ներառելու է 24 դասընթաց (շաբաթական 2 օր), որոնք ուղղված են լինելու ԼՂ-ից տեղահանված երիտասարդ կանանց և աղջիկների զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ Ուսումնական ծրագիրը դպրոցի յուրաքանչյուր մասնակցին հնարավորություն կտա կազմել անհատական կարիերայի պլան՝ ներառելով ինքնակենսագրականների ստեղծումը, արդյունավետ աշխատանք փնտրելու ռազմավարությունները, ինչպես նաև ուղղված կլինի բիզնես մտածողության, գաղափարների գեներացման և վալիդացիայի, ստեղծարար մտածողության, ֆինանսական գրագիտության, բիզնեսի պլանավորման, ներկայացման ու մարքեթինգային հմտությունների զարգացմանը։

🏅Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան դպրոցին մասնակցությունը հավաստող վկայականներ:

📩 Հետաքրքրված անհատներին հրավիրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև ս․թ․ մարտի 20-ը։

🔹Ո՞վքեր կարող են դիմել - Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում բնակվող 18-25 տարեկան ԼՂ-ից տեղահանված և տեղացի երիտասարդ կանայք և աղջիկները
🔹Դպրոցի տևողությունը – Ապրիլ - Հունիս, 2024 (շաբաթական 2 օր)
🔹Ծրագիրն անվճար է։ 
🔹Մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է։

📍Դպրոցն իրականացվելու է Երևանում գտնվող Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնում՝ Պրահայի 18 հասցեում և դպրոցի մեկնարկը նախատեսվում է սույն թվականի ապրիլ ամսին։

***

🤝«Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից  «ՀԱՎԱՍԱՐ - ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, Ազգանուն *
Էլ․ փոստի հասցե *
Հեռախոսահամար *
Տարիք
*
Սեռ *
Ներկայիս բնակավայրը։
*
Արդյո՞ք տեղահանվել եք Լեռնային Ղարաբաղից։
*
Արդյո՞ք ունեք հաշմանդամություն։ *
Ինչու՞ եք ցանկանում մասնակցել երիտասարդների տնտեսական հզորացման դպրոցին։ *
Արդյո՞ք այժմ աշխատում եք կամ փնտրում եք աշխատանք։
*
Խնդրում ենք կարճ նկարագրել ձեռնարկատիրության ոլորտում Ձեր փորձառությունը։ Հիմնադրե՞լ եք արդյոք բիզնես/ձեռնարկություն կամ նախատեսու՞մ եք հիմնադրել։ Ունե՞ք բիզնես գաղափարներ, որոնք ցանկանում եք զարգացնել։
*
Մասնակցե՞լ եք արդյոք զբաղվածության կամ ձեռնարկատիրության ոլորտում այլ ծրագրերի կամ դասընթացների։ Եթե այո, խնդրում ենք նշել մեկ-երկուսը։
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of APY. Report Abuse