Առաջին մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
դպրոց *
դասարան *
1․ Տատիկը Զատկի տոնի համար ներկեց 16 ձու։ Այդ ձվերի կեսը կարմիր ներկեց, մյուս կեսի կեսը՝ կապույտ, իսկ մնացածը՝ դեղին։ Տատիկը քանի՞ ձու դեղին  ներկեց։
2․ Արսինեն ու մայրիկը Զատկի տոնի համար ձվերը ներկեցին կապույտ,  կանաչ, կարմիր և դեղին: Արսինեն ձվերը դասավորեց մեկ շարքով՝  նկարում բերված հերթականությամբ: Շարքում ի՞նչ գույն կունենա 32-րդ ձուն:
3․ Առաջին դասարանի սովորողներն ապրիլի 5-ին ածիկ ցանեցին և սկսեցին հետևել ածիկի աճին: Առաջին երկու օրերին ածիկը չծլեց: 3-րդ օրը սովորողները նկատեցին երկու միլիմետրանոց ծիլեր, իսկ հաջորդող մյուս բոլոր օրերին ածիկն օրական մեծացավ 1 սանտիմետր 2 միլիմետրով: Զատկի օրը` ապրիլի 21-ին, ածիկը քանի՞ սանտիմետր կլինի:
4․ Զատկածառի զարդարանք պատրաստելու համար մի խումբ սովորողներ փչելով դատարկեցին 24 ձու: Ամեն երրորդ ձուն վնասվեց, և դրանցով չկարողացան զարդարել Զատկածառը: Սովորողները  քանի՞ ձու կախեցին Զատկածառին:
5․ Տուփում կա 7 կարմիր և  5 կանաչ ձու։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ձու պետք է տուփից վերցնենք, որ գոնե մեկ կարմիր ձու դուրս գա։
6․ Մեծ Պահքը սկսելուց ակլատիզ ենք պատրաստում, գլխին յոթ փետուր ամրացնում: Յոթ փետուրներից յուրաքանչյուրը մեկ շաբաթ է խորհրդանշում: Ամեն շաբաթ ակլատիզի փետուրներից մեկը հանում ենք և հաշվում, թե Զատկին քանի շաբաթ մնաց: 2019 թվականի  Զատիկը ապրիլի 21-ին է: Ո՞ր օրն ենք ակլատիզ պատրաստել:
7․ Ակլատիզը բարձրանում էր սանդուղքով: Սանդուղքն ուներ 35 աստիճան: Ակլատիզը ո՞րերորդ աստիճանին պետք է կանգնի, որ սանդուղքի մեջտեղում լինի կանգնած:
8․ Բակում աքլորակռիվ էին խաղում  սովորողների 14 զույգ: Սովորողներից 9-ը աղջիկ էր: Քանի՞սն էին տղա:
9․Զատկի տոնի համար տատիկը պատրաստեց չամչով և ընկույզով 17 թխվածքաբլիթ։ Չամչով թխվածքաբլիթները ընկույզով թխվածքաբլիթներից 3-ով քիչ էին։ Տատիկը քանի՞ ընկույզով թխվածքաբլիթ պատրաստեց։
10․ Ծաղկազարդի տոնին  Եվան և Անահիտը որոշեցին ընկերների համար երկգույն մազակալներ հյուսել։ Քանի՞ տարբեր մազակալ կստացվի, եթե նրանք ունեն կարմիր, կանաչ, դեղին, կապույտ թելեր։
Խնդիրները կազմեցին Լուսինե Գասպարյանը և Լուսինե Փաշայանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy