Առաջին մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Շրջանաձև վազքուղով Գագիկը մեկ պտույտը վազում է 7 րոպեում, իսկ Սուրենը նույն շրջանը  հեծանվով անցնում է 5 րոպեում: Նրանք միաժամանակ նույն սկզբնակետից սկսում են շարժվել նույն ուղղությամբ: Շարժումը սկսելուց որքա՞ն ժամանակ հետո նրանք կհանդիպեն սկզբնակետում:
2. Ունենք հաղարջ, ազնվամորի, ելակ, բալ: Քանի՞ ձևով կարող ենք երկու բաղադրիչ ունեցող հյութ պատրաստել:
3. Արմենը գրեց 1-ից սկսած հաջորդական թվեր: Այդ թվերը գրելու համար օգտագործեց 99 հատ թվանշան: Ո՞րն է  գրված վերջին թիվը:
4. Դասարանի ցուցակում Աննայի անունը գրված է Գեղամի անունից անմիջապես առաջ: Ցուցակում մինչև Գեղամի անունը տասներկու անուն կա գրված : Աննայի անունից հետո, մինչև ցուցակի վերջը, կա գրված տասնհինգ անուն: Քանի՞ սովորող կա դասարանում:
5. Գտեք այն երկնիշ բնական թվերի քանակը, որոնց միավորի թվանշանը մեծ չէ տասնավորի թվանշանից:
6. Մեղրով լիքը լցված բիդոնը կշռում է 50կգ: Դատարկ բիդոնի զանգվածը 4 կգ է: Հաշվեք մեղրով կիսով չափ լցված բիդոնի զանգվածը:
7. Քանի՞ տարեկան է Վարդանը, եթե վեց տարի հետո նրա տարիքը կեռապատկվի:
8. Եռանիշ թվի թվանշանների գումարը 26 է: Այս պայմանին բավարարող քանի՞ թիվ կա:
9. Գուրգենը, Պետրոսը և Ստեփանը միասին 18 կոնֆետ ունեին: Գուգենը իր ունեցածից երեք կոնֆետ տվեց Պետրոսին: Պատրոսը երկու կոնֆետ տվեց Ստեփանին: Դրանից հետո տղաների ունեցած կոնֆետները հավասարվեցին: Սկզբում տղաներից յուրաքանչյուրը քանի՞ կոնֆետ ուներ:
10. Մարիամենց դասարանում տղաները երկու անգամ քիչ են աղջիկներից: Մարիամի դասընկերուհիները 10-ով շատ են դասընկերներից: Քանի՞ սովորող կա Մարիամենց դասարանում:
Խնդիրները ընտրեց Գևորգ Հակոբյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy