Հայտաձև «Ինքնագնաց ավտոմեքենաների հիմունքները» դասընթացի

Եթե հետաքրքրվում եք ժամանակակից ինքնագնաց (անվարորդ) ավտոմեքենաների համակարգերով, տեխնոլոգիաներով ու դրանց թեստավորման եղանակներով, ապա այս դասընթացը հենց Ձեզ համար է:

🔈«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում ենք «Ինքնագնաց ավտոմեքենաների հիմունքները» դասընթացի հայտերի ընդունումը:

📌Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան.

ժամանակակից ինքնագնաց ավտոմեքենաների և վարորդին օժանդակող համակարգերի կառուցվածքին,

դրանց հիմքում ընկած հիմնական տեխնոլոգիաներին և աշխատանքի սկզբունքներին,

իրական լուծումների օրինակներին,

ինչպես նաև թեստավորման եղանակներին։

Դասընթացի ավարտին մասնակիցները պատկերացում կկազմեն օգտագործվող տվիչների և էլեկտրոնային ղեկավարման հանգույցների աշխատանքային սկզբունքների, ինչպես նաև ժամանակակից արդյունաբերությունում կիրառվող դրանց անհատական և համակարգային թեստավորման եղանակների մասին։

📌Դասընթացի մանրամասներ․

Ծրագրի տևողությունը՝ 5 օր, օրական՝ 2 ժամ,

Մասնակցությունն՝ անվճար,

Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։

📞Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219727 հեռախոսահամարով:

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։ Ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի մրցունակությունը համաշխարհային շուկայում՝ աջակցելով հետազոտություններին, մշակումներին և առևտրայնացմանը, ինչպես նաև` կոնսոլիդացնելով միջազգային ընկերությունների, ԱՄՆ-ի առաջատար համալսարանների և Հայաստանի ճարտարագիտական կլաստերի ջանքերը:


Անուն ազգանուն հայրանուն *
Ծննդյան ամսաթիվ *
Siku
/
Mwezi
/
Saa

Սեռ

*

  Բնակության վայր 

*
Lazima ijazwe

Հեռախոսահամար (ներ)

*

Էլ փոստ

*

  Ներկայումս սովորո՞ւմ եք

*
Inayofuata
Futa yaliyomo kwenye fomu
Kamwe usitume manenosiri kupitia Fomu za Google.
Maudhui haya hayajaundwa wala kuidhinishwa na Google. Ripoti matumizi mabaya - Sheria na Masharti - Sera ya Faragha