Խենթ երիտասարդ, ՈՒժեղ Հայաստան
Մայիսի 20-ին՝ ժամը 17:00-ին արի՛ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (հասցե Մելիք Ադամյան 2/2), որտեղ տեղի կունենա «Խենթ Երիտասարդ, Հզոր Հայաստան🇦🇲» խորագրով առաջին բանավեճ-քննարկումը։
Միջոցառման բանախոսներն են․
🟩 Գագիկ Գինոսյան - <<Կարին>> ազգային պարախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից
🟩 Նաղաշ Բաղդասարյան - <<Ազատազէն>> ՌՀԿ տնօրեն
🟩 Արամ Աբրահամյան - <<Առավոտ>> օրաթերթի գլխավոր խմբագիր
🟩 Ալեքսանդր Հարությունյան – Իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ, դասախոս
Մի՛ վատնիր երեկոդ, արի՛ և լսի՛ր նրանց, ուղղի՛ր քեզ հուզող հարցերն ու ստացիր պատասխաններ, արթնացրո՛ւ ոգիդ ու միտքդ, որովհետև աշխարհը ուժեղներին է սիրում, որովհետև հիմա կրակում են և փորձում պայթեցնել մեզ, ուրեմն Հայը դատապարտված է ուժեղ լինելու ՀԱՎԵՐԺ։ Ժամանակն է, որ հասկանաս․
❗Դո՛ւ ուժ ես
❗❗Դո՛ւ պիտի կռվես
❗❗❗Դո՛ւ պիտի հաղթես

Հանդիպման ընթացքում կխոսենք Հայի ու Հայաստանի նպատակների, ազգային մտքի, մեր անելիքների և շատ այլնի մասին, վեր կհանենք այն կարծրատիպերն ու աղետային օտարամոլությունը, որ ծանրացել է հայի գաղափարներին, կփորձենք գտնել լուծումներ ստեղծված իրադրությունում։
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն ազգանուն *
Հեռախոսահամար *
Էլեկտրոնային հասցե *
Հաստատում եմ մասնակցությունս այս միջոցառմանը *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy